Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Սոչիի հանդիպումների լույսն ու ստվերը․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերին զուգահեռ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները նոր երանգ են ստանում։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի գործում, այնուամենայնիվ, այն ներկայացնող պետությունները շարունակում են ակտիվ դերակատարություն ստանձնել։ Մի կողմից` Արևմուտքն է փորձում միջնորդի նախաձեռնությամբ հանդես գալիս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումների տեսքով, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, որը ձգտում է հակամարտության կարգավորման թելերն իր ձեռքում պահել։ Պետք է նկատի ունենալ նաև, որ Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում տեղ է թողնում Բրյուսելի համար։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հիմնականում տեղի են ունենում ոչ թե Վաշինգտոնում, այլ Բրյուսելում։

Բնական է, որ Արևմուտքի նախաձեռնողականությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակ է հետապնդում։ Դրա համար էլ հաշտության պայմանագրի՝ մամուլի հրապարակումներից հայտնի դարձած արևմտյան առաջարկներում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ու Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն է նախատեսվում։ Այդ երկխոսության կազմակերպման միջոցով Արևմուտքը, բնականաբար, ձգտելու է այնպես անել, որ նախ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, որին կհետևի նաև ՌԴ-ի դուրս գալը Հարավային Կովկասից։ Եվ պատահական չէ, որ մինչև տարեվերջ հաշտության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակի ստորագրման մասին խոսակցություններին զուգահեռ Ռուսաստանը փորձեց կրկին նախաձեռնողականությամբ հանդես գալ՝ ընդգծելով, որ պահպանելու է հիմնական միջնորդի իր դիրքերը։

Դրա համար էլ հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հետևեց հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը։ Բայց հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախքան Սոչիի հանդիպումը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինը որոշակի ակնարկներ արեց հետագա խաղաղության պայմանագրում Արցախի առանձնահատկությունների մասին արձանագրման կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, ռուսական մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե, ամենայն հավանականությամբ, եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքում քննարկման է դրվելու խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ Իսկ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մի շարք արարողակարգային նրբություններ չվրիպեցին հանրության աչքից։ Հատկապես ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հետ լուսանկարում Պուտինն անձամբ էր պահել հովանոցը նրա գլխավերևում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևն իր առանձին հովանոցով էր։

Եվ նույնիսկ ադրբեջանական մամուլում այսպիսի իրողությունը վերլուծեցին այն կոնտեքստում, թե Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր անվտանգային հովանոցի տակ է վերցնում Հայաստանին, միևնույն ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, թե Ադրբեջանն էլ ցույց է տալիս, թե ինքնուրույն դիրքերից է հանդես գալիս։ Մյուս կարևոր իրողությունը Սոչիի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության տեքստն էր։ Բայց հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, և որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից։ Սա նշանակում է, որ նախապես մշակված տեքստ է եղել, և, ըստ երևույթին, հենց Ադրբեջանի պահանջով են որոշ կետեր դուրս եկել այդ տեքստից, քանի որ Ալիևը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից։ Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման արդյունքում տարածված հայտարարության տեքստի բովանդակությունն ակտիվ քննարկումների թեմա դարձավ։

Նախ՝ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ ինչպես Պրահայի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ, Սոչիի հանդիպման ժամանակ ևս Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Եվ պատահական չէ, որ շատերը նկատեցին, թե Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն արձանագրող հաղորդագրությունը որևէ նորություն իր մեջ չի պարունակում, այլ վերահաստատում է եղած պայմանավորվածությունները, այդ թվում՝ արևմտյան։ Փորձագետների աչքից չվրիպեց նաև այն իրողությունը, որ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Արցախի մասին, փոխարենը ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ տեքստում նշվում էր անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։

Ուստի մարդկանց սկսեց հուզել այն հարցը, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը։ Այս խնդրի մասին խոսեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Ըստ էության, Ռուսաստանը, խրախուսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հանդես է գալիս Արցախյան հակամարտությունը սառեցնելու դիրքերից։ Հարավային Կովկասում հակամարտության նոր բորբոքումը ձեռնտու չէ Մոսկվային։ Հիմա Ռուսաստանի հիմնական ուշադրությունը սևեռված է եվրոպական տարածաշրջանում, և Ուկրաինայի ուղղությամբ հարցերը կարգավորելուց հետո միայն Ռուսաստանը իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի ուղղությամբ, բայց մինչ այդ ռուսական կողմին անհրաժեշտ է թույլ չտալ իր դիրքերի թուլացում այս տարածաշրջանում, ինչով և զբաղված է ռուսական կողմը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive