Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Փաստացի հրաժարվել է Արցախի փրկության շանսից. ԱՀ-ն Ադրբեջանին հանձնելու գործընթացը սկսվա՞ծ է․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները: Նա նշել է, որ այդ տարբերակները համահունչ են:

Այս միտքն, ի դեպ, հրապարակային հատվածում առկա է: Ըստ նշյալ հարթակների, Պուտինը նշել է, որ իրականում տարբերությունները շատ են ու սկզբունքային: Ի դեպ, փորձագիտական շրջանակները ևս նշում են, որ «վաշինգտոնյան փաստաթղթում» Արցախի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա, իսկ ռուսական տարբերակում շեշտվում է կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը, թեկուզ և տարիներ հետո։ Կան նաև տեղեկություններ, որ ՌԴ նախագահը պարզ հասկացրել է, թե համաձայնելով արևմտյան տարբերակին կամ ընդունելով Ալիևի պահանջը՝ կնքել խաղաղության համաձայնագիրը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակմամբ, մեկընդմիշտ զրկվում ենք Արցախի կարգավիճակը քննարկելու հնարավորությունից, իսկ խաղաղապահները դուրս են գալիս Արցախից՝ բոլոր հետևանքներով։ Ըստ վերոնշյալ տեղեկատվական հարթակների, Փաշինյանն ասել է, որ իր որոշումը ամբողջովին գիտակցված է, և այլ տարբերակ չկա։

Ըստ տեղեկությունների, եռակողմ բանակցություններն անհամեմատ լարված մթնոլորտում են անցել։ Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք դուրս են մնացել հայտարարությունից, ինչի մասին խոսեց ՌԴ նախագահը, դրանք վերաբերել են հենց Պուտինի բարձրացրած հարցերին՝ Արցախում ապրող հայերի անվտանգության հստակ երաշխիքներ, խաղաղապահների մանդատի երկրարեցում (ասում են՝ այստեղ Փաշինյանն էլ է ակտիվ եղել), ու ամենակարևորը՝ կարգավիճակի վերաբերյալ հետաձգված քննարկման մասին ձևակերպում խաղաղության համաձայնագրի տեքստում։ Ըստ փորձագիտական շրջանակների, Փաշինյանը փաստացի դադարել է դիմադրել Արցախը Ադրբեջանին հանձնելու ընթացքին։

Շատերն են նշում, որ արևմտյան տարբերակից հրաժարումն ու ռուսական հնարավորության օգտագործումը կարող էր հնարավորություն լինել Արցախը պահպանելու համար, բայց Փաշինյանն ընտրել է արևմուտքի առջև իր քաղաքական հեղինակությունն ու հետագա պաշտոնավարումը պահպանելը՝ թեկուզ Արցախի հաշվին: Ոչ մեկ անգամ մեզ հետ զրույցում փորձագետները նշել են, որ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement