Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ՏՏ ոլորտը քայքայման եզրին է, պետությունն ուշացնում է քայլերի ձեռնարկումը

ECONOMICS

Արտարժույթի արժեզրկումը բացասական հետևանքներ է ունենում ՏՏ ոլորտի ընկերությունների վրա: Իսկ ի՞նչ է անում պետությունը: Իրավիճակը մեղմելու նպատակով հանրային քննարկման ներկայացված նախագիծը մինչ այժմ չի ընդունվել:

Լրագրողների հետ հանդիպմանն ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն ասում է` այս տարվա փետրվարից արտարժույթի շուկայում կատարված փոփոխությունների արդյունքում առաջին հարվածը հասցվեց դոլարի կուրսին, հետո գահավիժեց եվրոյինը: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը 90 և ավելի տոկոսով արտահանող ոլորտ է, պատվերները ստացվում են արտարժույթով: Կազմակերպությունների կորուստների մեծ մասը, եթե ողջ ամբողջը, չվերականգնվող է: Ամբողջ ռիսկերը` 20-30 տոկոսի չափով, կրում են ընկերությունները: Արդեն ունենք փակված ընկերություններ, որոշները կրճատում են աշխատակիցներին: Սա հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին»,-նշում է նա: Տասնյակ հանդիպումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների հետ: Հունիս-հուլիս ամիսներին ներկայացվել է ոլորտի աջակցության նախագիծ: «Սեպտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ, որով մասամբ կփոխհատուցվեն ընկերությունների կրած վնասները: Նախագիծն առ այսօր չի դրվել քննարկման պետական համակարգում և չի ընդունվել»,-եզրափակում է նա:

ԼայմՏեխ ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Սաֆարյանը հավելում է` արտահանող բոլոր ընկերություններն այս իրավիճակում ունեն կորուստներ, վատթարանում են աշխատակիցների գործունեության պայմանները, նաև կրճատումներ են լինում: «Առաջարկվել են լուծումներ, սակայն ոչ պատշաճ արձագանք ենք ստանում: Ոլորտի խոսքը, որը երկրի կարևորագույն բնագավառներում` կրթությունից մինչև ռազմարդյունաբերություն, մեծ դեր ունի, ուշադրության չի արժանանում»,-ասում է նա: Ընդգծում է` պայմանների շարունակական վատթարացումը շատ ընկերություններին տանելու է կործանման:

ՎՕԼՕ ՍՊԸ տնօրեն Արմեն Քոչարյանը ևս ընդգծում է` բնական միջավայրում զարգացած և բարդ խնդիրներ լուծող, համակարգեր ու թիմեր ստեղծած կազմակերպությունները քայքայման եզրին են: «Իսկ վերականգնվելը տարիներ է պահանջելու: Մեր նպատակը կառավարությանը խնդրի հրատապությունը ցույց տալն է, բայց տեսնում ենք` չկա դրա գիտակցումը, տարբեր պատկան մարմինների հետ քննարկումներ ենք ունեցել, տպավորություն է, որ իրականությունից կտրված են»,-ասում է նա: Ընդգծում է` ամբողջ աշխարհում ամերիկյան դոլարի նկատմամբ բոլոր արտարժույթներն «ընկնում» են, իսկ Հայաստանում հակառակն է: «Սա արհեստական երևույթ է, ԵԱՏՄ երկրներից շատ բիզնեսներ և աշխատողներ եկել են Հայաստան, սթրեսային քանակի արտարժույթ է մտնում երկիր, ինչը հանգեցրել է դրամի արժևորման: Տնտեսական աննորմալ ժամանակավոր աճ է տեղի ունենում: Սա խնդիրներ է ստեղծում արտահանող ընկերությունների համար: Դրամի սթրեսային արժևորման պրոցեսներում պետությունը գործ ունի անելու»,-հավելում է նա:

Դատաարտ Հայաստան ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը հավաստում է` խնդիրն օրհասական է, կառավարությունում չեն կարողանում խնդրի լուծման ճանապարհներ գտնել: «Եթե այս խնդիրներին լուծում չտանք, հետագայում երկարաժամկետ կտրվածքով ենք զգալու դրանց ազդեցությունը: Հիմա փակվում են կազմակերպությունները, աշխատավարձերն ու աշխատակիցներն են կրճատվում: Եթե լինի ոլորտի վիճակի վատթարացում, կունենանք նաև մասնագետների արտահոսք: 25 տարվա ընթացքում ոլորտը ոտքի ենք կանգնեցրել և այն բերել հարկային դաշտ»,-նշում է նա:

ԻՆստիգեյթ ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը հիշեցնում է` IT ոլորտում աշխատող ընկերությունները մեծ ներդրումներ ունեն կրթական, գիտահետազոտական և անվտանգությանը վերաբերող ոլորտներում: «Առնվազն անհասկանալի է, թե ինչու են հապաղում խնդրներին լուծում տալ, ինչը կհանգեցնի միջնաժամկետ կամ երկարաժամկետ տեսանկյունից մեծ վնասներից խուսափելուն»,-ասում է Պողոսյանը:

ԻՆստիգեյթ Մոբայլ ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանի համար էլ տարակուսելի է այն, որ տասը ամիս պաշտոնյաների կողմից հնչել են մտահոգված լինելու վերաբերյալ հայտարարություններ, սակայն գործնական քայլեր չեն արվել:

Դևսոֆթ ՍՊԸ տնօրեն Դավիթ Գրիգորյանն իր և գործընկերների զարմանքն է արտահայտում, թե ինչու չի բարելավվում միջավայրը, որ ընկերություններն ավելի զարգանան, Հայաստանում նոր մասնաճյուղեր բացվեն: «Կա ռիսկ, որ շատ ընկերություններ բացի փակվելուց կտեղափոխվեն ավելի լավ պայմաններ առաջարկող երկրներ»,-նշում է նա:

Էպամ ՍՊԸ տնօրեն Բենիամին Գյուրջյանը հիշեցնում է` ոլորտի բոլոր ընկերությունները կազմում են երկարաժամկետ պլաններ: «Եթե այսօր ճիշտ որոշումներ չկայացվեն, ճիշտ գործիքակազմ չներդրվի, ապա դուրս կմնանք երկարատև պլաններից»,-եզրափակում է նա:

Լուսինե Առաքելյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference