Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Պորտվեյն գինիները միայն քաղցր չեն լինում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ո՞րն է պորտվեյն (պորտուգալական) գինու և սովորական գինու հիմնական տարբերությունը: Շատերը վստահ են, որ բոլոր տարբերությունները հանգում են նրան, որ պորտվեյնը ավելի թունդ է (մոտ 20 %) և ավելի կարմիր ու քաղցր է։ Հենց այստեղ էլ ավարտվում է պորտվեյնի մասին մարդկանց գիտելիքները։ Նշենք, որ միայն առաջին պնդումն է ճիշտ: Բայց գույնի հետ կապված կա սխալ՝ պորտվեյն գինին լինում է ոչ միայն կարմիր, այլ նաև վարդագույն և նույնիսկ սպիտակ։ Եվ, բացի այդ, կան կիսաչոր և չոր տեսակներ։ Այսպիսով, խմիչքը, որով պորտուգալացիները հպարտացել են դարեր շարունակ, կարող է շատ տարբեր լինել: Ինչպես սովորական գինին, այնպես էլ պորտվեյնը հնեցված է։ Եվ որքան երկար է պահվում գինին հատուկ պայմաններում, այնքան խմիչքի համի փունջը հարստանում է և, իհարկե, բարձր է լինում գինը։ Այնուամենայնիվ, տարիքից բացի, կան նաև այլ նրբերանգներ:

Բոլոր պորտվեյնները պայմանականորեն կարելի է բաժանել երկու լայն կատեգորիաների. որոշները հնեցվում են տակառներում, որոնք առավել հաճախ պատրաստված են կաղնուց, իսկ մյուսները սպասում են իրենց ժամին շշի մեջ: Բացարձակ թվով առաջին կատեգորիան առավելություն ունի՝ պորտվեյն գինիների գրեթե 97 %-ը հասունանում է փայտի հետ սերտ շփմամբ։ Միաժամանակ հատկանշական է, որ այս գինիների ծագումն ընդհանուր է: Սկզբից դրանք երկուերեք տարի պահվում են հսկայական (երբեմն մինչև 60000 լիտր) կաղնու տարաներում։ Դրանից հետո շշալցվում են հասունացման համար կա՛մ տակառներով, կա՛մ «ապակու» մեջ։ Տակառային հնեցված պորտվեյն գինիները բաժանվում են մի քանի կատեգորիաների. Ռուբին - սա ամենաէժան և ոչ հավակնոտ պորտվեյն գինին է: Այն ստացվում է խաղողի մի քանի բերքերի միախառնման արդյունքում։ Մինչ շշալցումը այն համեմատաբար քիչ է հնեցվում՝ երեք տարուց ոչ ավելի։

Ավելին, այն միշտ չէ, որ պահվում է կաղնե տակառներում։ Այսօր արտադրողները չեն վարանում գինին հնեցնել չժանգոտվող պողպատե կամ բետոնե տարաներում: Այս պորտվեյնն արժանի է իր «ռուբին» անվանմանը, ինչպես կարելի է կռահել, իր հարուստ կարմիր գույնի համար: Պարզ տեխնոլոգիական գործընթացի շնորհիվ այդ գինին շատ մատչելի է, և հենց այդ գինին է ամենաշատը արտադրվում Պորտուգալիայում։ Իհարկե, պորտվեյնի գիտակները չեն իջնում «ռուբինի» մակարդակին, սակայն սովորական գինու սիրահարներին այն կարող է հաճելիորեն զարմացնել իր հարուստ մրգային համով։ Տոնի - Այս գինին ռուբինից տարբերվում է երկար հնեցման շրջանով, ընդ որում՝ կաղնե տակառներում։ Հնեցման ընթացքում տեղի են ունենում օքսիդատիվ պրոցեսներ և գոլորշիացում, ինչի շնորհիվ ըմպելիքը պարզվում և ձեռք է բերում բնորոշ «ընկուզային» երանգ։

«Տոնի» պատրաստելու համար օգտագործվում են նաև տարբեր մշակաբույսեր, սակայն գինին պետք է հնեցվի առնվազն 2 տարի։ Գործնականում էժան «տոնին» շատ հաճախ որակով ավելի լավը չէ, քան «ռուբինը»: Ավելին, անհատ արտադրողները տեխնոլոգիական գործընթացներով իրենց չանհանգստացնելու համար պարզապես սպիտակ պորտվեյն գինին խառնում են ցանկալի գույն ստանալու համար։ Գիտակները, որպես կանոն, ընտրում են «տոնի» սորտեր, որոնք բավականին հնեցված են՝ 10 կամ 20 տարի։ «Տոնիները» շատ դեպքերում քաղցր գինիներ են, որոնք հարմար են որպես աղանդերի «ուղեկից»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards