Տեսախցիկն արձանագրել է Հնդկաստանում 141 մարդու կյանք խլած կամրջի փլուզման պահը
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Daily Mail պարբերականը հրապարակել է նախօրեին Հնդկաստանում կամրջի փլուզման պահը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 141 մարդ:
Կադրերում երևում է, որ գետի վրայով անցնող կախովի կամրջի վրա հավաքվածները ժպտում են, ծիծաղում, մինչ կամուրջն այսուայն կողմ է ճոճվում: Վայրկյաններ անց ժպիտները փոխարինվել են սարսափած ճչոցներով, քանի որ կամուրջը փլուզվել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգության առնչությամբ այն բանից հետո, երբ պարզվել է, որ յոթ ամիս վերանորոգման փուլում գտնվող հետիոտնային անցուղին չորեքշաբթի վերաբացվել է հանրության համար՝ առանց անվտանգության վկայականի:
Զոհվածներից մոտ 35-ը 14 տարեկանից փոքր են: Կամրջի վրա հարյուրավոր մարդիկ են եղել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



