Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտի դաշտը․ ՔԿ

SOCIETY

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Վարանդա բնակավայրում տեղակայված զորամասում գտնվելիս, տեղեկանալով բնակավայրի արևմտյան կողմում գտնվող Կավաք բարձունքի վրա հակառակորդի զինծառայողների ներթափանցման մասին, նույն զորամասի հրամանատարի տեղակալներ Ա.Ա.-ի, Լ.Պ.-ի և զորահավաքային զորակոչով զորակոչված երկու զինծառայողների հետ մասին, վերջիններիս ավտոմեքենայով, գնացել է նշված բարձունքի ուղղությամբ: Չհասած Կավաք բարձունքին` Վարանդա-Տող ավտոճանապարհի և Ակնաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում, կանգնեցրել են ավտոմեքենան, որից հետո սկսել են տեղանքում դիտարկում կատարել, ինչի արդյունքում հիշյալ բարձունքի վրա դիտարկել են հակառակորդի` բարձրացող զինծառայողների:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Բացի այդ, ձախ կողմում` Բախտիչ բարձունքի վրա, դիտարկել են հակառակորդի զինծառայողների, որոնց մի մասը միաշարասյուն շարժվել է իրենց ուղղությամբ: Լ.Պ.-ն և Ա.Ա.-ն հակառակորդին դիմադրություն ցույց տալու համար դիրքավորվել են ու սկսել են կրակ վարել հակառակորդի ուղղությամբ, իսկ Մ.Մ.-ն հայտնել է, որ վերադառնում է զորամասի մշտական տեղակայման վայր` օգնական ուժեր բերելու պատրվակով: Այնուհետև` ժամը 11:00-ից 12:00-ի սահմաններում, հակառակորդի հետ զինված ընդհարման տեղամասը լքելու դիտավորությամբ,   Մ.Մ.-ն պահեստազորից զորակոչված երկու զինծառայողների հետ միասին, վերջիններիս ավտոմեքենայով, ուղևորվել է դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, սակայն զորամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որից դուրս գալուց հետո թաքնվել է ինչ-որ շինությունում և, զորամասի մշտական տեղակայման վայր չգնալով, զանգահարել է Լ.Պ.-ին և հայտնել, թե իբրև մշտական տեղակայման վայրում գտնվող զինծառայողները հրաժարվել են նրանց օգնության գնալ, որպիսի գործողություններով հակառակորդի հետ ծավալված մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը՝ մեկ օր մնալով թաքստոցում, որից հետո գնացել է Մարտունու շրջանի՝ հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ:

Վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է՝ մեղադրյալին և պաշտպանին հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին ու կազմվել է մեղադրական եզրակացություն՝ այն քրեական վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին հանձնելու և նրա հաստատմամբ դատարան ուղարկելու նպատակով:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California