Yerevan, 10.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վաշինգտոնյան» այդ փաստաթուղթը վերջնական կապիտուլյացիա կլինի. մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական բևեռի փոփոխության ավարտական փուլն է»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ նաև Հայաստանից դուրս: Հայաստանի իշխանությունների այս քայլը Զատուլինը վիրավորական է գնահատել: Ավելի ուշ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ևս հայտնել է, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը կարծում է, որ այս արգելքները ավելի լայն իրողությունների համատեքստում պետք է դիտարկել: «Զատուլինի հայտարարությունները, որոնք մեջբերվում են «Հայկական ժամանակ» օրաթերթում, որը Հայաստանի իշխանության ոչ պաշտոնական կարծիքն է հայտնում տարբեր իրադարձությունների շուրջ, արվել են բավականին վաղուց՝ ավելի քան մեկ տարի առաջ: Զատուլինն այդ հայտարարություններով Հայաստանի պարտության մեջ մեղադրում էր ներկայիս իշխանությանը: Եթե այդ հայտարարություններն, ըստ իրենց, այդքան անընդունելի էին, ապա այդ արգելքը կդրվեր հենց այդ ժամանակ: Մինչդեռ այդ ընթացքում չարգելվեց Զատուլինի մուտքը, այլ արգելվեց հիմա: Զատուլինի մուտքի արգելքը հիմա ծագած խնդիրների արձանագրումն է: Զատուլինի մուտքի արգելքը, մեծ հաշվով, ներկայիս իրադարձությունների շարունակությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:

Բացելով չակերտները և խոսելով այդ իրադարձությունների մասին՝ նա շեշտեց. «Տեսանք, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել ՝ նույնիսկ պատրաստ լինելով զոհաբերել Արցախը: Պարզ է, որ այս պարագայում դա նշանակում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն: Այսինքն, սա ենթադրելու է փոխել արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք: Եվ այս ճանապարհին, իհարկե, Ռուսաստանի հետ ցանկացած կապ պետք է խզվի: Իսկ այդ կապերը, օրինակ՝ զուտ մարդկային մակարդակով, ներկայացնում է նաև Կոնստանտին Զատուլինը: Մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական բևեռի փոփոխության ավարտական փուլն է»:

Հրանտ Միքայել յանի խոսքով, մուտքի արգելքները բացարձակ դեպք չեն, շատ են կիրառվում տարբեր երկրներում, բայց մեր պարագայում իրավիճակն այլ է: «Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀ իշխանությունների պահվածքին, ապա նրանք ցույց են տալիս, որ պետական ինստիտուտները կարող են չարաշահվել իրենց սեփական քաղաքական օգուտների, սեփական քաղաքական գիծն իրականացնելու և այդ նույն սեփական քաղաքականությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար: Այսինքն, ներքաղաքական հարցերը բարձրացվում են արտաքին քաղաքական մակարդակ: Ավելին, այդ հարցերը տարվում են նաև ինստիտուցիոնալ մակարդակ: Ինստիտուտները, որոնք պետք է այլ գործառույթներ իրականացնեն, զբաղվում են հակառակ բաներով: Եթե հաշվի առնենք, որ նրանց նպատակն առաջին հերթին իրենց օգուտն է, երկրորդը՝ ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորը փոփոխելը, ապա այս ամենը շատ տրամաբանական է: Այս ամենից հետո իրականում ՌԴ վերնախավում շատ քիչ մարդիկ են մնացել, որոնք Հայաստանի հետ կապերի ջատագով են: Այդ քչերից մեկը Զատուլինն էր: ՌԴ-ի հետ կապերի խզումը այդ մարդկանց միջոցով այս իշխանությունների համար շատ արդյունավետ գործիք է»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս միջոցով Հայաստանի իշխանությունները փորձելու են ամրապնդել իրենց ներքաղաքական դիրքը:

«Այս տարվա սեպտեմբերի 14-ին, երբ Փաշինյանն սկսեց ակնարկներ անել, թե կարող է հանձնել Արցախը, բավականին մեծաքանակ մարդիկ դուրս եկան փողոց: Հետո նա քարոզչությունն ամբողջությամբ տարավ մի ուղղությամբ՝ փորձելով ցույց տալ, թե Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչում, և մարդկանց ցասումը դեպի ՌԴ ուղղեց: Այս ամենը, ամեն դեպքում, նրան թույլ տրվեց, և որևէ մեկը հակառակ գործողություն չարեց: Իրականում այն ամենի դիմաց, ինչն այսօր է տեղի ունենում, Զատուլինի մուտքի արգելքը շատ փոքր բան է»,-ընդգծեց նա:

Այդ համատեքստում անդրադառնալով դեռևս պաշտոնական հաստատում չստացած, բայց մի շարք տելեգրամյան ալիքներով տարածված խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակին, որը, ըստ լուրերի, առաջիկայում պատրաստվում են ստորագրել, փորձագետն առանձնացրեց հնարավոր ստորագրումից բխող հիմնական վտանգները: «Մեզ այդ դեպքում ոչ մի լավ բան չի սպասվում: Այսինքն, շարունակվելու է Արցախը հանձնելու գործընթացը, ավելի շուտ՝ ավարտին է գալու, որովհետև դրանով ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում: Այն փաստաթուղթը, որը շրջանառվում է, դեռևս հռչակագրային տարբերակն է, ամբողջական փաստաթուղթը մենք դեռ չենք տեսել: Բայց, այդուհանդերձ, որքանով հայտնի է, Ադրբեջանը դնում է նաև ադրբեջանական համայնքների ստեղծման խնդիր՝ այն անվանելով «իրավունքների վերականգնում»: Ադրբեջանը, մեծ հաշվով, շարունակելու է Հայաստանին ճնշել, իսկ Հայաստանը դառնալու է Ադրբեջանի և Թուրքիայի կլիենտ պետություն: Հայաստանն արդեն իսկ դառնում է այդպիսի պետություն: Ընդհանուր առմամբ, հենց այդ «վաշինգտոնյան» տարբերակն է առաջ տարվելու»,-նշեց Հրանտ Միքայելյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին ամենայն հավանականությամբ Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և վերոնշյալից բխող հնարավոր զարգացումներին՝ նա ընդգծեց. «Երբ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելն ակտիվացել էր և, ըստ էության, դարձել բանակցային հիմնական ուղղություն, այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը իր մոտ կանչեց Ալիևին ու Փաշինյանին, և նրանք երրորդ հայտարարությունը ստորագրեցին: Հիմա Պուտինն էլի նույն բանն է փորձում անել: Այսինքն, խոշոր հաշվով, պարտված խաղը փորձում է դրական խաղարկել, բայց այս պահի դրությամբ չեմ տեսնում, որ այս առումով որևէ հաջողություն կարող է ունենալ: Նկատենք նաև, որ Վաշինգտոնն արդեն իսկ կոպիտ է արձագանքում այս հանդիպման հնարավորությանը: Թեպետ Ռուսաստանը զգալիորեն դիրքերը կորցրել է, ինչը որպես փաստ կարող ենք արձանագրել, ամեն դեպքում, մեծ քաղաքական խաղը երբեք չի ավարտվում: Բայց ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն համաձայնագիրը, որով ՀՀ-ն կարող է Արցախը կորցնել, արդեն պատրաստ է: Հարցն այլ է: Փաշինյանն ակնհայտորեն վախենում է քաղաքական հետևանքներից: Նա պետք է տեսնի, որ Արցախը հանձնելու փորձի դեպքում Հայաստանում ներքաղաքական հետևանքներ են լինելու: Եթե ներքաղաքական ուժերը պատրաստ են ընդդիմանալ ոչ այն ձևաչափով, որով մինչ այս են արել, այլ բան է: Բայց եթե պատրաստ են ընդամենը Facebook-ում գրառումներով քննադատել, ուրեմն կարելի է հարցը փակված համարել: Արցախի հարցը, մեծ հաշվով, մեզ համար ամենակարևորն է այս պահին»:

Նրա խոսքով, եթե ՀՀ քաղաքական կուրսը թեքվի դեպի Արևմուտք, Արևմուտքն անմիջապես չի մասնակցելու գործընթացներին: «Արևմուտքը դա անելու է Թուրքիայի միջնորդությամբ: Այս պարագայում ՀՀ իշխանությունները կսահմանափակեն հարաբերությունները նաև Իրանի հետ: Չնայած Իրանը բոլոր ձևաչափերով Հայաստանին օգնություն է առաջարկել, բայց ՀՀ իշխանությունները բոլորովին այլ ձևաչափ են ընտրել, որովհետև նշվածն իրենց քաղաքական գծին համահունչ չէ: Մյուս կողմից՝ Իրանը շատ ուշ է արթնացել ու տարածաշրջանով սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ գլխավոր հարցը լուծվել է. Ադրբեջանը կարողացել է օկուպացնել Արցախի մեծ մասը, որից հետո հասել է կիսակապիտուլ յացիայի: Հիմա մենք վերջնական կապիտուլ յացիայի փուլում ենք: «Վաշինգտոնյան» այդ փաստաթուղթը վերջնական կապիտուլ յացիա կլինի: Արևմուտքն իրականում կարող է միայն հայտարարությունների մակարդակով աշխատել, անվտանգության երաշխիքներ մեզ, իհարկե, չի տալու: Խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակի ստորագրման դեպքում տոտալ պարտություն է լինելու»,եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh