Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա․ Զատուլին

POLITICS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Yerevan.today-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստան մուտքի արգելքը։

Ավելի վաղ նմանատիպ տեղեկություն էր հայտնվել հայկական լրատվամիջոցներում։

«Մեզ համար անսպասելի էր, նամակ ստացանք ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցն անցանկալի է, և իմ հայտարարությունները (բառացի չեմ ասում) վնաս են Հայաստանին »,- ասաց Պետդումայի պատգամավորը։

«Այս որոշումը գնահատում եմ որպես պատասխան հոկտեմբերի 28-ին Երևանում կայանալիք Լազարևյան ակումբի հանդիպմանը մասնակցելու հրավերին, որը մենք ուղարկել ենք նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Քննարկման թեմա՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան»։

Մենք ցանկություն հայտնեցինք քննարկել այս թեման՝ կապված այն հասկանալի քննարկումների հետ, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում։

Իհարկե, այս քայլը ես վիրավորական եմ համարում ինքս ինձ համար։ Եվ հարց է առաջանում՝ ինչպիսի՞ ելույթներ, ինչպիսի՞ ռուս խորհրդարանականների է ցանկալի համարում նամակի հեղինակը։

Ես երկար տարիներ հանդես եմ եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման օգտին, հեղինակել եմ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 1995 թվականի հրամանագիրը, ըստ որի՝ Պետդումայից հետո ճանաչել է Հայոց ցեղասպանությունը…»:  

Պետդումայի պատգամավորի խոսքով՝ տարօրինակ է նաեւ այն, որ ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետը խոսում է այցի «անցանկալիության» մասին՝ փաստացի ստանձնելով սահմանապահ ծառայության գործառույթները։

«Միայն ափսոսանքով կարող եմ փաստել, որ այսօր Հայաստանում կա իշխանություն, որը հաշվի չի առնում ո՛չ արդարությունը, ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հիմնարար շահերը»,  - նշել է ռուս պատգամավորը։

Ինչ վերաբերում է Լազարեւսկու ակումբի ժողովի անցկացմանը, Զատուլինը նշեց, որ իրենց համար այս ամենն անսպասելի էր, և այս մասով պետք է որոշում կայացվի։

«Մենք կազմակերպչական բնույթի բոլոր հարցերը կարգավորել ենք, երեկ նույնիսկ դիմեցինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ մեր այցը Ջերմուկ հեշտացնելու համար։ Ցանկանում էինք տեղում ծանոթանալ ադրբեջանական զինուժի ներխուժման հետեւանքներին։ Այս ամենի մասին քաջատեղյակ էին ՀՀ իշխանությունները։

Սակայն դա նրանց համար կարևոր չէ, որոշ ներքաղաքական հանգամանքներ են որոշիչ»,- ասել է ՌԴ Պետդումայի պատգամավորը։

«Իմ ելույթներն այս իրավիճակի մասին էին. այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանի Դաշնության դաշնակցից «տեղափոխվել» Արևմուտքի դաշնակիցներին, սա գնալով ավելի ընդգծված է դառնում։ 

Ես հրապարակայնորեն ասացի, որ վերջին ամիսներին Հայաստանը հնարավոր է համարում շահարկել այն թեման, որ Ռուսաստանի Դաշնությունը դավաճանել է Հայաստանին, ՀԱՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները, և այդ ֆոնին նրանք զարգացնում են իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ, որը ներկայումս ներգրավված է առճակատում Ռուսաստանի հետ.

Այնպես որ, մոտ ապագայում Ռուսաստանում նախատեսվում է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում, և այս ֆոնին նման քայլ է արվում…»,-  ընդգծել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը նաև նշել է, որ ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իր հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։

«Այսօր ինձ, առաջին հերթին, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագիրը, որը, իմ կարծիքով, դավաճանվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչ այդ ես այս բառը չէի օգտագործում, բայց հիմա կարծում եմ, որ բարոյական իրավունք ունեմ դա ասելու »,- եզրափակել է Զատուլինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game