Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Արգելվել է ջազային երաժշտության հեռարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ղազախստան՝ Հանրապետության օր, Բասկերի երկիր՝ Բասկերի երկրի օր, Գրենադա՝ Գոհաբանության օր, Լիտվա՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Մաքսավորի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1866 –ծնվել է լեզվաբան և հայագետ Հակովբոս Տաշյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային նկարիչ Վռամշապուհ Շաքարյանը:

1909 – ծնվել է քիմիկոս Արծրուն Աբրահամյանը:

1913 – ծնվել է քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը:

1920 –ծնվել է ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:

1923– ծնվել է դրամատուրգ, թատերագետ Արտաշես Բաբայանը:

1925– դրվել է Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը:

1926-ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1950- պեղումների ժամանակ հայ գիտնական Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ, որոնցից մեկի վրա գրված է եղել ուրարտական թագավոր Սարդուր 2-րդի կողմից կառուցված ցորենի պահեստարանի, իսկ մյուսի վրա՝ ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին:

1973- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1981- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից իրականացվել է մահափորձ Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գյոկբերգ Էրգենեկոնի նկատմամբ, սակայն վերջինս միայն վիրավորվել է, իսկ մահափորձ կատարողը կարողացել է թաքնվել:

2002- հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի առիթով ընդդիմադիր միավորման 16 ուժեր կազմակերպել են հանրահավաք ու հիշատակի երթ՝ «Դատական ֆարսին՝ ոչ», «Ոչ մի շանս «27»-ի կազմակերպիչներին և իրագործողներին» ցուցապաստառներով:

2007- վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:

2012-Երևանի Դավիթաշեն համայնքի Սասնա Ծռեր-2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։

2018-ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան:

2020-Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Սանասար՝ Կուբաթլու շրջկենտրոնը և մի շարք գյուղեր:

ԱՇԽԱՐՀ

473 - Լևոն 1-ին կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակել իր թոռ Լևոն 2-րդին:

1147 – Ռեկոնկիստայի և Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ Ալֆոնսու Էնրիկեշի գլխավորած խաչակիրների և պորտուգալացիների բանակը շրջափակել է Ալմոխադների ձեռքին գտնվող Լիսաբոն քաղաքը և գրավել այն:

1400– վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը, որը համարվում է անգլիական պոեզիայի հայրը:

1415– տեղի է ունեցել Ազենկուրի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1647 -վախճանվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, սնդիկային բարոմետրի ստեղծող Եվանգելիստա Տորիչելլին:

1825– ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» Յոհան Շտրաուսը:

1825 -ԱՄՆ-ում բացվել է Մեծ լճերը Հուդզոն գետով Նյու Յորքին կապող Էրի ջրանցքը:

1839 –անգլիական Մանչեստեր քաղաքում տեղադրվել է գնացքների երթևեկության աշխարհում առաջին չվացուցակը:

1838 –ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:

1881 –ծնվել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոն:

1917 –տեղի է ունեցել Բոլշևիկյան հեղափոխություն Ռուսաստանում, որը իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

1920 - կանադական չորս պրովինցիայում ընդունվել է «չոր օրենքը»:

1926- ծնվել է ռուս սոպրանո երգչուհի Գալինա Վիշնևսկայան:

1935 – Գերմանիայում արգելվել է ջազային երաժշտության հեռարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են հրեաներ, սևամորթներ կամ էլ այլ «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ:

1945 – Չինաստանի՝ Չայ Կաշիի ղեկավարած կառավարությունը Չինաստանին է միացրել 1895 թվականից Ճապոնիային պատկանող Թայվան կղզին:

1955- ամերիկյան «Tappan Company» ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է միկրոալիքային վառարանը:

1962 - Ուգանդան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1962- Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը անձնական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Քենեդիին և իր երկրի անունից համաձայնություն է տվել հրթիռները հանել Կուբայից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կուբան զավթելու մտքից:

1983 – իրականացվել է «Urgent Fury» օպերացիան. ԱՄՆ-ի բանակը ներխուժել է Գրենադա:

1984– ծնվել է ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին:

2001– թողարկվել է Windows XP օպերացիոն համակարգը:

2010- 7,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մենթավայ կղզիների շրջանում, որը առաջացրել է ուժեղ ցունամիի ալիք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'