Yerevan, 04.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ասում են՝ Արցախը տանք, լավ ապրենք, լա՞վ եք ապրում, տվեցիք, հետևանքները տեսնում ենք». Բերդաշենի բնակիչ

INTERVIEW

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից թշնամին 100-200 մետր հեռավորության վրա է։ 2020 թվականի պատերազմից հետո գյուղի այգիների մեծ մասը չի մշակվում թշնամու սադրանքների պատճառով։

168.am-ի հետ զրույցում Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանը պատմեց, որ այս տարի իր նռան այգիների 80 տոկոսը չի մշակել, նույնիսկ այդպես անմշակ վիճակում այգին բավականին բերք է տվել, սակայն բերքը չի հավաքել, թափվել է ծառերի տակ ու այդպես փտում է։

«Թշնամու պատճառով կարողանո՞ւմ ենք բերքահավաք անել, տրակտորներն այգի չեն մտնում, հենց մտնում են՝ թշնամին կրակում է։ Ամբողջ տարվա ընթացքում չկարողացանք ծառերը սրսկել։ Ռուս խաղաղապահները գալիս-գնում են, կանգնում են, որոշակի աշխատանքներ ենք անում, բայց դե, այգին ամենօրյա մշակման կարիք ունի։ Մեծ կորուստ եմ ունեցել, ներկա պահին 40-50 տոննա նուռ ծառերի տակ փտում է։ Թշնամու զբաղեցրած դիրքերից անմիջապես հետո սկսվում է իմ այգին, ում այգին համեմատաբար մի քիչ հեռվում է, որոշ չափով բերք հավաքել է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ թշնամու դիրքերից նաև ինձ պատկանող հողատարածքի մեջ է»,- նշեց Կամո Աղաջանյանը։

Չնայած Կամո Աղաջանյանը զրկվել է ապրուստի միակ միջոցից՝ այգու բերքից, դարդ չի անում: Երբ այդ կորուստը համեմատում ես հայրենիքի կորստի հետ, մի քանի տոննա նուռն ի՞նչ է որ, ասում է մեր զրուցակիցը։

«Պատերազմից հետո ամեն օր խոսել եմ, ամեն օր ասել եմ, որ եղածն էլ ենք կորցնում, քայլեր ձեռնարկեք։ Սա երկրի ղեկավարո՞ւմ է, որ ղեկավարում են, Արցախը տվեցին թշնամուն, հետո էլ ձեռները լվացին։ Այսպես երկիր չեն պահում, տեսեք Էրդողանին ու Ալիևին, մեծ ու փոքր եղբայր են խաղում, իսկ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում՝ հրաժարվում է Արցախից։ Ասում են՝ Արցախը տանք, լավ ապրենք, լա՞վ եք ապրում, տվեցիք, հետևանքները տեսնում ենք։ Այդքան ասում էի, այսպես շարունակելու դեպքում Ալիևը հասնելու է Սևան, արդեն հասել է։ Դարերի դասը մեզ համար դաս չեղավ, ոչինչ, մենք դիմացկուն ենք, կդիմանանք, տեսնենք՝ Հայաստանի իշխանությունը կդիմանա՞։ Թուրքերի դարավոր նպատակները, նկրտումներն այս ազգի համար դաս չի լինում»,- շեշտեց Կամո Աղաջանյանը։

Բերդաշենի բնակիչը վստահ է՝ արցախցին գնալու որևէ տեղ չունի, իսկ իր հողում ապրելու համար պետք է հզորանա, զենք վերցնի, որովհետև միայն ուժեղի հետ են հաշվի նստում։

«Նորից ընկել են ամերիկաների ու եվրոպաների հետևից, բա երեք տարի է՝ կոտորում ու կոտորում են, բա ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 13-ից հետո հայտնվեցին, մեկը չկա հարցնի՝ ինչպե՞ս եղավ։ Լավ, այս երկրում մի ուղեղ ունեցող մարդ չկա՞։

Թշնամին հիմա որ իրեն համեմատաբար հանգիստ է պահելու, դա զուտ ձևականություն է, մի օր պայթելու է։ Ուզում է ցույց տա, թե խաղաղասեր է, բայց հո երկար չի կարողանալու այդպես ձևացնել՝ կպայթի։ Ես ու իմ նման մարդիկ գերադասում ենք զենքը մեր ձեռքին, մեր հողում մեռնենք, քան ապրենք ու գնանք ուրիշների մոտ հաց մուրանք։ Գոնե զենքով մեռնենք ու ոչ մի բան չտեսնենք, չտեսնենք՝ ինչ են անելու, հիմա, եթե ես իմ տունը չպաշտպանեմ, հարևանը կպաշտպանի՞։

Այդ քաղաքացիական եսիմինչերը, այս ինչ արեցին մեր երկիրը, բա ամոթ չեն անո՞ւմ, վաղը մենք ի՞նչ ենք ասելու սերունդներին, ի՞նչ»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank