Ռուսաստանը գրանցել է նավթի արդյունահանման նոր ռեկորդ
INTERNATIONAL NEWS2015 թ-ին Ռուսաստանը գրանցել է նավթի արդյունահանման նոր ռեկորդ՝ գերազանցելով սեփական ռեկորդը։ Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, մեկ տարում Ռուսաստանը արդյունահանել է ավելի քան 534 միլիոն տոննա նավթ և գազային կոնդենսանտներ։
Դա մոտավորապես 1.4 անգամ ավելի է, քան անցած տարի։ Բացի այդ, ավելի քան 10 տոկոսով աճել է նավթամթերքների արտահանումը մերձավոր արտասահմանի երկրներ։
Միաժամանկ, 1 տոկոսով նվազել է Ռուսաստանում արդյունահանվող բնական գազի ծավալը։ 2015 թ-ին արդյունահանվել է 635 միլիարդ խմ. գազ։
Ռուսաստանը ավելի վաղ կարողացել էր գերազանցել Սաուդյան Արաբիային և դառնալ նավթ արդյունահանող առաջատար երկիր։
Դրա հետ մեկտեղ, նավթի գների խիստ անկման պայմաններում նավթի արդյունահանումը կմեծացնեն գրեթե բոլոր նավթարդյունահանող երկրները։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



