Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը: Նշվում է, որ ականի պայթյունից տարբեր վնասվածքներ են ստացել Սաբուհի Հասանովը և Էլսեվեր Գամիդովը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Ադրբեջանի շրջանային դատախազությունը հայտնում է, որ ականի պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիները վերանորոգման և շինարարական աշխատանքներ էին իրականացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանի գյուղերից մեկի տարածքում: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



