Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի՞ն կլինի 2016-ը աստղակերպի նշանների համար

LIFE

Operativ.am-ը գրում է.

Վառ, բուռն իրադարձություններով լի, թեթև և ուրախ: Այսպիսին է խոստանում լինել նոր՝ 2016 թվականը, որը կանցնի Հրեղեն կամ Կարմիր Կապիկի նշանի ներքո։ Այդ տարվա իրադարձությունները անկանխատեսելի և երբեմն անտրամաբանական կլինեն, ինչպես ինքը՝ տանտերը։ 

Խոյ (մարտի 21 - ապրիլի 20)

Կապիկի տարին Խոյերին հնարավորություն է տալիս փոխվել դեպի ավելի լավը։ Խոյերը սիրում են ամեն ինչում առաջատար լինել, և 2016 թ-ին հաճախ գրազ կգան, որպեսզի ապացուցեն իրենց առավելությունը։ Դա հղի է էմոցիոնալ անկումներով և դեպրեսիաներով։ Գարնանը կհայտնվի սեփական քայլերում անվստահության զգացում, բայց ամռանը՝ Խոյերի էներգետիկան կբարձրանա անսովոր բարձր մակարդակի, ինչը թույլ կտա կարգավորել շրջապատի հետ հարաբերությունները։

Տարին բարենպաստ է նաև ֆինանսական և կարիերայի ոլորտներում։ Կապիկը խորհուրդ չի տալիս Խոյին վարկ կամ պարտքով գումար վերցնել։ Միայնակ Խոյերին խորհուրդ է տրվում այս տարի վճռական քայլեր անել անձնական հարաբերությունների ոլորտում։ Այս տարվա ամուսնությունները երջանիկ կլինեն։

Ցուլ (ապրիլի 21 - մայիսի 20)

Այս տալի Ցուլերը շատ հոգսեր կունենան, բայց գործնականում դրանք բոլորը դրական արդյունքների կհանգեցնեն։ Եթե Ցուլը մտնի աշխատանքի մեջ, ապա նրան մեծ պարգև է սպասում։ Այս տարի Ցուլը հնարավորություն կունենա ամբողջովին փոխել իր առօրյա կյանքը։ Միայն թե, պետք չէ հրաժարվել մտերիմների օգնությունից, քանի որ միայնակ Դուք գլուխ չեք հանի։

Ցուլերին այս տարի ամեն ինչ թույլատրվում է. փոխել աշխատանքը, բնակարանը, ամուսնանալ կամ բաժանվել, երեխաներ ունենալ։ Բոլոր քայլերը դրական հետևանքներ կունենան։ Տարվա երկրորդ կեսին ավելի շատ նվիրվեք ընտանիքին՝ չանտեսելով կարիերան և աշխատանքը։

Երկվորյակ (մայիսի 21 - հունիսի 21)

Կապիկը Երկվորյակների մշտական տատանումները կասկածի տակ կդնի և ուշադիր կհետևի, թե ինչպես է այս անվստահ նշանը հստակորեն գործում։ Այս տարի պետք է արագ որոշումներ կայացնել։ Ուստի, մեծ է հավանականությունը, որ այս տարի Երկվորյակները ցանկացած նոր տեղեկատվություն կարող են թշնամաբար ընդունել։ Հիանալի ժամանակ է արվեստի և ինքնառեալիզացման համար։

Կապիկը Երկվորյակների համար կստեղծի բազմաթիվ իրադրություններ: Դուք կկարողանաք ցույց տալ ինքներդ Ձեզ և գտնել ձեր ճանապարհը։ Կլինեն բավականին բարդ օրեր: Երկվորյակները կարող են խորը դեպրեսիայի մեջ ընկնել։ Պետք է նաև շատ ուշադիր լինել ճանապարհներին, քանի որ Երկվորյակների համար Կապիկի տարում կանխատեսվում է ավտովթարների և տրավմաների հավանականության մեծացում։

Խեցգետին (հունիսի 22 - հուլիսի 22)

Կարմիր Կապիկը կստիպի Խեցգետիններին փոխել միշտ հետ շարժվելու իրենց սովորությունը։ Հակառակը, 2016 թ-ի բոլոր իրադարձությունները զգուշավոր Խեցգետիններին կդրդեն նոր քայլեր ձեռնարկել։ Համառ Խեցգետիններն ամեն ինչում հաջողության կհասնեն։ Բայց, դրանով հանդերձ, առաջին տեղում կլինի ոչ թե նյութական բարեկեցությունը, այլ առողջական հարցերը։

Այս տարին նվիրեք Ձեր առողջացմանն ու հանգստին։ Դա ընդհանրապես ավելորդ չի լինի։ Տարին այնքան էլ բարենպաստ չէ կարիերայի առաջխաղացման համար, իսկ ահա բնակության վայրի փոփոխությունը, տուն գնելը՝ դրական ազդեցություն կունենան։ Եթե աշխատանքում արտաքինից ամեն ինչ կարող է բավականին հանգիստ և կայուն թվալ, ապա ֆինանսների պլանում հարկ կլինի ջանքեր թափել դիրքերն ամրապնդելու համար։

Առյուծ (հուլիսի 23- օգոստոսի 23)

Դիմացկուն ու համառ Կապիկը ամբողջ տարին կփորձի պատռել Առյուծների դիմակը։ Նա կստիպի այս նշանին դառնալ անկեղծ, շրջապատի մարդկանց համար ոչ անտարբեր և աջակցող։ Տարին բարենպաստ է Առյուծների համար բոլոր առումներով, իսկ որոշ Առյուծների համար այն ուղղակի հիանալի տարի կլինի։ Տարվա երկրորդ կեսին կառաջանա աշխարհը շուռ տալու անհագ ցանկություն։ Պետք է միայն շատ կշռադատված մոտենալ այդ ամենին, որպեսզի ամեն ինչ չփչացնեք։ Եթե տարվա առաջին կեսը Առյուծների համար նախատեսում է հանդարտ ու հանգիստ աշխատանք, ապա երկրորդ կեսը կարող է լիովին բուռն լինել։

Դա մի ժամանակ է, երբ կարելի է համարձակորեն փոխել աշխատանքը, կարիերայով զբաղվել և հեռանկարային պլաններ կառուցել։ Տարին խոստանում է լինել հաջողակ՝ ֆինանսական առումով: Անձնական կյանքը հանգիստ կընթանա, բայց պետք է զգուշություն ցուցաբերել ամռան վերջին, երբ կարող են էմոցիոնալ բռնկումներ լինել։ Ուշադիր եղեք Ձեր զուգընկերոջ հանդեպ:

Կույս (օգոստոսի 24 - սեպտեմբերի 23)

Երկու տարի շարունակ Կույսերի կյանքում տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ, և Կապիկի տարին կարող է վերջակետ դնել այդ գործընթացին։ Կապիկը կստիպի Կույսին ինքնաքննադատորեն մոտենալ ինքն իրեն, վերագնահատել այն արժեքները, որոնք անփոփոխ էին թվում, նորովի նայել ընկերներին և գործընկերներին։ Կապիկը հիանալի հնարավորություն է տալիս Կույսերին վերանայել իրենց վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ, իսկ եթե դրան անլուրջ եք վերաբերում, ապա ապագայում կարող են ի հայտ գալ շատ խնդիրներ։

Այս տարին կույսերի կյանքում արժեքների գլոբալ վերաարժևորման տարի կլինի։ Նրան, ով կկարողանա լուծել այդ խնդիրը, սպասվում է պարգև՝ նոր պաշտոնի կամ ընտանիքի համալրման տեսքով։ Միայնակ Կույսերի համար տարին անբարենպաստ է, իսկ ընտանիք ունեցողները պետք է զգույշ լինեն, որպեսզի լուրջ կոնֆլիկտների առաջ չկանգնեն։

Կշեռք (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23)

Այս նշանի ներկայացուցիչների համար ներդաշնակ և հանգիստ տարի է։ Ոչ մի ամպ չի մռայլի Ձեր խաղաղ երկինքը։ Տարին այնքան հարթ ու հանգիստ, խաղաղեցնող և կայուն կանցնի, որ այդ արտաքին հանդարտությունը կստիպի Կշեռքներին մտածել՝ արդյո՞ք ամեն ինչ իսկապես լավ է։ Յուրաքանչյուր մանր կոնֆլիկտի մեջ անգամ Դուք երկակի բնույթ կտեսնեք։ Յուրաքանչյուր որոշում կընդունեք բավականին բարդ։

Շատ կշեռքներ ստիպված կլինեն հաղթահարել իրենց ներքին վախերը և աշխարհին ավելի թեթև նայել։ Հիանալի տարի է ճանապարհորդության համար։ Հիանալի ժամանակ է նաև սեփականություն ձեռք բերելու, երկարատև ծրագրերում ներդրումներ անելու համար։ Ճիշտ է, դրա համար պետք է տրամաբանորեն մտածել, քանի որ մեծ է անբարենպաստ պատմությունների մեջ խրվելու հավանականությունը։

Կարիճ (հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22)

Կարիճը ամբողջ տարին կանցկացնի ներքին փնտրտուքների մեջ։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա վերանայել բոլոր արժեքները և նորովի սահմանել առաջնահերթությունները։ Կարող է թվալ, որ ամեն ինչ՝ սկսած աշխատանքում ղեկավարից մինչև ընտանիքի անդամները, բարձր չափանիշներ են պահանջում այս նշանից։

Դրանից օգուտ քաղեք, բարձրացեք Ձեր զարգացման ավելի բարձր մակարդակի։ Եթե Դուք մտածում եք Ձեր գործի մի մասը մեկ ուրիշի վրա գցել, ապա Կապիկը երաշխավորում է Ձեր ձախողումը։ Իսկ եթե կարողանաք Ձեր վրա մեծ պատասխանատվություն վերցնել, ապա Ձեզ հաջողություն է սպասվում։

Աղեղնավոր (նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21)

Այծի տարին Աղեղնավորներին ստիպեց լարված լինել, իսկ Կապիկի տարին կշարունակի պահպանել այս նշանի ներկայացուցիչների կենսական ուժը։ Հատկապես համառ Աղեղնավորներին, որոնք տարվա կեսից զենքերը վայր չեն դրել՝ Կապիկը առատորեն կպարգևատրի։ Այս տարին հաջող է խոշոր նվաճումների համար։ Ճշմարտասեր Աղեղնավորները պետք է սովորեն իրենց լեզուն իրենց պահել։

Երբեմն խորամանկ Կապիկը կարող է ներքաշել նրանց անկեղծ զրույցների մեջ, որոնք կարող են ավարտվել մեծ վեճերով և հարաբերությունների վատացմամբ։ Այդ պատճառով էլ գործելուց առաջ պետք է մի լավ մտածել։ Կապիկը կարող է հրահրել Աղեղնավորներին ձեռնարկել վտանգավոր ճանապարհորդություններ, այդ պատճառով էլ հեռավոր ճամփորդությունների մեկնելուց առաջ մանրամասնորեն մտածեք ամեն ինչի մասին։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 - հունվարի 20)

Թեթև ապրող և փոփոխական Կապիկը տանել չի կարողանում կանոնակարգված Այծեղջյուրին։ Այդ պատճառով էլ 2016 թվականն այս նշանին բավականին բարդություններ կբերի, որոնք կունենան միանգամից մի քանի լուծում։ Խելացի Այծեղջյուրի խնդիրն է ընտրել դրանցից ամենաճիշտն ու անվտանգը։ Այս փորձառությունը Ձեզ ավելի խելացի և ուժեղ կդարձնի։ Չնայած բարդ խնդիրներին՝ 2016 թ-ը խոստանում է լինել երջանիկ տարի։ Այծեղջյուրները սիրում են մագլցել սարի գագաթը և հաղթահարել դժվարությունները, այդ պատճառով էլ չափավոր բարդությունները նրանց չեն վախեցնում։

Կապիկը բազմազանություն կմտցնի Այծեղջյուրի կանոնակարգված կյանքում։ Այն ցույց կտա, որ կարելի է երբեմն անիմաստ թավալվել բազմոցին, մասնակցել երեկույթների և տոների։ Ընդ որում, Այծեղջյուրները, արտաքուստ վախենալով և խուսափելով նման կյանքից, ներքուստ կուրախանան իրենց ընձեռնված այդ հնարավորությունից։

Ջրհոս (հունվարի 21 - փետրվարի 19)

Բոլոր Ջրհոսների համար արվեստի և ներշնչման հիանալի ժամանակ է գալիս։ Երբեմն նրանց բուռն երևակայությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Ջրհոսները ծայրահեղությունից ծայրահեղություն են, բայց նրանց ստեղծագործ մտածողությունը և գաղափարները կսկսեն ավելի հաճախ գնահատվել շրջապատի կողմից։

Այս տարի կարելի է իրականացնել ամենախելահեղ մտքերը։ Ջրհոսը երազող է, իսկ Կապիկը՝ հայտնագործող։ Սա հնարավորություն է տալիս իրականացնել ապագա երազանքները։ Սա հատկապես վերաբերում է արվեստի հետ կապ ունեցող մարդկանց։ Ձեր տաղանդը կարող է անսովոր կերպով ծաղկել նոր գույներով։ Ջրհոսներին խորհուրդ չի տրվում ընտանիք կազմել 2016 թ-ին։ Կապիկի տարում մեծ է հավանականությունը, որ Ջրհոսները կարող են անլուրջ հարաբերությունների մեջ մտնել և սիրահետել, որոնք սակայն չեն կարող վերածվել իրական զգացմունքների։ Սա փնտրտուքների և տատանումների ժամանակաշրջան է։

Ձկներ (փետրվարի 20 - մարտի 20)

2015-ը Ձկների համար լի էր սթրեսներով, իսկ 2016 թ-ը նրանց կբերի հանգստություն։ Ձկների մոտ կառաջանա իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն։ Դա կարող է լինել բնակության վայրի, աշխատանքի, զբաղմունքի կամ առօրյա կյանքի փոփոխություն։ Խիզախորեն օգտվեք Ձեզ տրված հնարավորությունից։ Այս տարին Ձկների համար բարեհաջող տարի է՝ դրական փոփոխությունների տեսանկյունից և իդեալական ժամանակ՝ կյանքը արմատապես փոխելու առումով:

Անվստահությունը և Ձկների հավերժ տատանումները Կապիկը կմեղմի։ Տարին բարեհաջող է նաև այն Ձկների համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ։ Նրանք, ովքեր դեռևս չեն մտածում սիրախաղերի մասին, ակնկալվում է ընտանիքի կազմում և լուրջ սիրային հարաբերություններ։ Նրանք, ովքեր ընտանիքի մասին չէին էլ մտածում, ակնկալվում է սիրային հանդիպումներ և հարաբերություններ։

SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season