Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Հեքիաթների «վառարանը».բրնձի եփման կաթսայից մինչև բազմաֆունկցիոնալ սարք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես և խոհանոցային տեխնիկայի ոլորտում բազմաթիվ այլ օգտակար նորամուծություններ, առաջին բազմաեփիչները ևս «ծնվել» են ճապոնացիների կողմից անցյալ դարի 30-ական թվականներին: Ընդ որում, սկզբից դրանք հարմարեցվել են բացառապես բրնձի պատրաստման համար և կոչվել են բրնձի եփման կաթսաներ: Կայսերական բանակի հրամանով բրնձի եփման կաթսաները զանգվածային արտադրության մեջ են մտցվել 1937 թվականին: Սարքը իրենից ներկայացրել է փայտյա տարողություն, որին միացված են էլեկտրոդներ։ Փայտանյութը, տարօրինակ կերպով, օգտագործվել է որպես բրնձի և ջրի համար նախատեսված տարա, իսկ սարքն ինքնին աշխատել է ոչ թե փայտով կամ ածուխով, այլ էլեկտրաէներգիայով: Մետաղական տաքացուցիչները էլեկտրական հոսանք անցկացնելու միջոցով շիկացել են և դրանով իսկ ջուրը եռացրել բրինձը եփելու համար։

1945 թվականին հայտնի ճապոնական Mitsubishi ընկերությունը փայտե բրնձի եփման կաթսայի նմանությամբ թողարկել է ալ յումինե էլեկտրական կաթսա բրնձի պատրաստման համար, բայց առանց ավտոմատ կառավարման, ուստի տնային տնտեսուհիները ստիպված են եղել ինքնուրույն միացնել և անջատել այդ «կախարդական կաթսան»: Չնայած այն հանգամանքին, որ նման սարքերը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էին ծախսում և ժամանակ էին պահանջում, դրանք շատ տարածված են եղել: Բրնձի եփման առաջին կաթսաները երկու տարայով, որոնք դրված են մեկը մյուսի մեջ, հայտնվել են 1956 թվականին և թողարկվել ճապոնական Toshiba ընկերության կողմից։ Սարքի տարաներից մեկի մեջ բրինձ են լցրել, իսկ մյուսի մեջ՝ ջուր։ Դրանք աշխատել են էլեկտրական թեյնիկի սկզբունքով։ Երբ ջուրը եռացել է, դա նշանակել է, որ բրինձը եփվել է, և կաթսան ինքնաբերաբար անջատվել է՝ միաժամանակ տնային տանտիրուհուն ձայնային ազդանշան տալով։

Երբ հայտնագործվել է ավտոմատ վայրկենաչափը, բրնձի եփման կաթսան սկսել է վերածվել բազմաեփիչի, քանի որ հնարավորություն է առաջացել ընտրել պատրաստման ժամանակը: Իսկ դա հնարավոր է դարձրել այդ կաթսայում պատրաստել ոչ միայն բրինձ, այլ նաև այլ ուտեստներ: 1965 թվականին Zojirushi Termos ընկերությունը ստեղծել և սկսել է արտադրել ուտելիքի ավտոմատ տաքացման սարք, որոնք այն ժամանակվա «կախարդական կաթսաներն» էին իրենց ֆունկցիոնալությամբ։ 1990-ականների վերջին բրնձի եփման կաթսաները աստիճանաբար սկսել են համալրվել այլ գործառույթներով և, ի վերջո, վերածվել են բազմաեփիչների: Դրանք արդեն ունեցել են միկրոպրոցեսորներ, որոնք պատասխանատու են ընտրված ծրագրերի ճշգրիտ աշխատանքի համար: Բազմաեփիչ բառն ինքնին գալիս է «մուլտի»՝ «բազմաթիվ» բառից, այսինքն՝ շատ եփել կամ շատ բաներ եփել: Ժամանակակից բազմաեփիչն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք հեշտացնում են տնային տնտեսուհիների կյանքը:

Առաջին ժամանակակից բազմաեփիչը թողարկվել է Redmond ընկերության կողմից: Այդ ժամանակից ի վեր այդ սարքը մշտապես կատարելագործվել է. օրինակ՝ հիմա անգամ կարելի է այն հեռավորության վրա կառավարել՝ օգտագործելով սմարթֆոնը, ներբեռնել ուտեստի պատրաստման ծրագրեր՝ օգտագործելով հիշողությունը: Հիմա բազմաեփիչները կոմպակտ են, տնտեսող, շարժական, մատչելի, հագեցած հսկայական հնարավորություններով և մի շարք գործառույթներով, որպեսզի հեշտությամբ փոխարինեն խոհանոցային տեխնիկայի մեծ մասին, ներառյալ վառարանին, ջեռոցին և նույնիսկ տապակին: Այսպիսով, գիտության և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ իրականացել է հեքիաթային կախարդական այն կաթսայի մասին դարավոր երազանքը, որն ինքնուրույն պատրաստում է ամենահամեղ և առողջարար ուտեստներ՝ զգալիորեն խնայելով ժամանակ, ջանք և նույնիսկ ընտանեկան բյուջեն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards