Քանի դեռ Արևմուտքը չի կիրառել իր իրական գործիքակազմը, մնացյալ մեթոդները կրելու են ձևական բնույթ. Արտակ Զաքարյան
BLOG
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը չի նվազում և չի նվազելու, քանի դեռ վերականգնված չէ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Պարզ է, որ Նիկոլը նման ցանություն և հնարավորություն չունի: Նրա միակ պրոբլեմը իր անձնական հարցն է, որն առայժմ լուծվում է իշխանության հետևում թաքնվելու և այդ կերպ պատասխանատվությունից խուսափելու միջոցով:
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը չի նվազում և չի նվազելու, քանի դեռ վերականգնված չէ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Պարզ է, որ Նիկոլը նման ցանություն և հնարավորություն չունի: Նրա միակ պրոբլեմը իր անձնական հարցն է, որն առայժմ լուծվում է իշխանության հետևում թաքնվելու և այդ կերպ պատասխանատվությունից խուսափելու միջոցով:
Եթե հավաքական Արևմուտքն իրոք ցանկություն ունի խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և հարգում է ՀՀ ինքնիշխանությունը, ապա բոլոր հիմքերն ունի ռազմատենչ Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար: Քանի դեռ Արևմուտքը չի կիրառել իր իրական գործիքակազմը, մնացյալ մեթոդները կրելու են ձևական բնույթ: ԵՄ կամ ԵԱՀԿ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները վերածվելու են ընդհամենը ռազմական բախումների մասին վիճակագրական ծառայության, ոչ ավելին: Այսօր Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցում Ադրբեջանին ու Թուրքիային զսպող գլխավոր դերակատարներն Իրանն է և ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում ու Հայաստանում:
Իշխանության կորստի վախից տարաբնույթ հիմարություններ ու ապօրինություններ գործելու փոխարեն, ՀՀ ում իշխանությունը զավթած խմբակը կարող է Արևմուտքին համոզել, որպեսզի Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվի: Հեշտ չէ, բայց նաև անհնար
չէ, և ամենակարևորը` շատ արդյունավետ: Այդպես նաև Արևմուտքը գործնականում կհաստատի իր իրական կամքը, այլ ոչ թե գեղեցիկ բառերի և բառակապակցությունների միջոցով կփորձի գրավել մեր զգայուն, դյուրահավատ և էմոցիոնալ ժողովրդի համակրանքը: Հասկանալի է, որ Արևմուտքին այսօր ավելի շատ գազ է պետք, քան այսպես կոչված հայկական ժողովրդավարություն: Բայց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ շանսեր կան հաջողելու: Հետևաբար իշխանության գլուխները պետք է շտապեն աշխատել այս ուղղությամբ, եթե գոնե մի փոքր ինքնուրույնություն ունեն:
Այլապես` Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, ստիպված է լինելու ծնկաչոք ստորագրել երկրորդ կապիտուլյացիան:
Եվ վերջապես, ինչու՞ պետք է իշխանությունը զբաղեցնեն անուղեղ, անհայրենիք և դավաճանության մեջ կասկածվողները, իսկ իրենց գործած սխալների համար, կյանքով, առողջությամբ, ունեցվածքով ու հայրենիքով հատուցեն և պետություն կորցնելու վտանգի առջև կանգնեն սովորական քաղաքացիները:





















































1
With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert
2
The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia
E-auto Becomes the Official Represen...
3
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
4
SoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers
5
IDBank and Idram participate in Career City Fest