Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա՝ Քենիաթայի օր, Ռուսաստան՝ Ռուս կապավորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1735 –ծնվել է բժիշկ Պետրոս Քալանթարյանը։

1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։

1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։

1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։

1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։

1913- վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։

1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:

1925– վախճանվել է ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

1989 -Լենինականի (Գյումրի) մոտ վթարվել է Ուլ յանովսկի մարդատար ավիացիայի Ил76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։

2002-Հայաստանի 654 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2003-ՀԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի և Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով ինստիտուտների՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքը կաթողիկոսի երևանյան նստավայր կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:

2007- Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12- րդ ռաունդում տեխնիկական նոքաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը:

2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։

2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:

2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:

ԱՇԽԱՐՀ

1517 -պորտուգալացի ազնվական Ֆերնան Մագելանը ժամանել է Սևիլիա և ծառայության անցել իսպանական թագին։

1616 - ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։

1671 -Նոր Ֆրանսիայի (Հյուսիսային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։

1696 -Ռուսաստանում բոյարական Դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։

1774 -Ամերիկյան մայրցամաքային կոնգրեսը էմբարգո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։

1803 -ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանայի գնման գործարքը։

1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:

1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։ -Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային բևեռ։

1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:

1929- ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ-ում համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մեկնարկի մասին։

1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։

1964 - «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների պատճառով ձերբակալվել է 150 մարդ։

1964 –վախճանվել է ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1968– ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:

1970- կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «ՍպորտԼոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:

1971– ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը:

1977 –ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։

1982– Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում Մոսկվայի «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61 մարդ:

1991 -Բորիս Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ արտգործնախարարության ֆունկցիաների փոխանցումը Ռուսաստանի արտգործնախարարությանը։

1993- Հոլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերել տեղաբնակներին։

2011- լիբիացի ապստամբները հաշվեհարդար են տեսել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիի հետ և սպանել նրան՝ վերջինիս հայրենի Սիրթ քաղաքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'