2 հոգով Էդգար Ղազարյանին գցել են գետնին ու ոտքերով հարվածել գլխին. մանրամասներ
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Ղազարյանի կինը մեզ մանրամասներ պատմեց դեպքից: Էդգար Ղազարյանը վարսավիրանոցից վերադառնալիս է եղել, 2 հոգի կանգնած են եղել շքամուտքի մոտ և առանց որևէ բան ասելու հարձակվել են Ղազարյանի վրա, հարվածելով նրան գցել են գետնին, ապա ոտքերով հարվածել գլխին:
Դեպքին ականատես է եղել տարածքում աշխատող պահակը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները արդեն բացատրություն են վերցրել Ղազարյանից: Ղազարյանը մարմնական վնասվածքներ ունի, այժմ նա գլխի հետազոտություն է անցնում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



