Մալդիվներում հարսանեկան «դրախտային» տաղավար է բացվել (լուսանկարներ)
PHOTOTert.am-ը գրում է.
Իրենց դրախտային գեղեցկությամբ հայտնի Մալդիվյան կղզիներն այն վայրն են, որոնք մտազուգորդվում են լիակատար հանգստի ու աննկարագրելի վայելքների հետ։ Այժմ լյուքս դասի հանգստավայրը կգրավի ոչ միայն մեղրամիս մեկնողների, այլև հարսանիքի անցկացման օրիգինալ ու գեղեցիկ վայր փնտրող զույգերի ուշադրությունը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այստեղ բացվել է հարսանեկան նոր տաղավար, որտեղ, արևադարձային բյուրեղյա ջինջ ջրերով ու արևադարձային վայրի բնությամբ շրջապատված, հարսն ու փեսան կասեն իրենց կյանքի ամենագլխավոր «այո»-ն։
Մասամբ թափանցիկ հատակ ունեցող տաղավարը, որն ունի խորան ու խիստ սահմանափակ թվով հյուրերի համար նախատեսված աթոռներ, բացվել է Four Seasons’ Landaa Giraavaru լյուքս դասի հանգստավայրում։







1
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League



