Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մանդարին՝ «հրամաններ տվող» «պաշտոնյա» ցիտրուսը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանդարինը (ֆրանսերեն՝ mandarine, իսպաներեն՝ mandarin) սապատազգիների ընտանիքի մշտադալար բույս է։ Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինի տեսակին, իսկ մյուսները առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։ Շատերի համար Նոր տարին ասոցացվում է առաջին հերթին մանդարինի հետ: Էլ ի՞նչ Ամանոր առանց մանդարինի: Մանդարիններ՝ տոնածառի տակ, մանդարիններ՝ մանկական նվերներում, մանդարիններ՝ տոնական սեղանին... Այդ անուշահոտ ցիտրուսն օգնում է ձգել կազմվածքն ու հոգ տանել առողջության մասին արձակուրդների ժամանակ։ Չինացիները հրաշալի ավանդույթ ունեն: Ամանորին այցելության գնալիս նրանք իրենց հետ տանում են երկու մանդարին, իսկ դուրս գալիս վերցնում են ուրիշ երկու մանդարին:

Այս ավանդույթը սկիզբ է առել դեռ մեր թվարկությունից առաջ: Ներկայում մանդարինը ակտիվորեն մշակվում է Միջերկրածովյան երկրներում, Կովկասում և, իհարկե, Ասիայում, հատկապես Հարավարևել յան Ասիայում, որը համարվում է այդ մանր ցիտրուսային մրգի ծննդավայրը: Ներկայում վայրի մանդարիններ կարելի է գտնել Հնդկաստանի հյուսիսում: 3 հազարամյակների ընթացքում այդ պտուղը մշակվել է Չինաստանում և Ճապոնիայում: 1178 թվականին գրված չինական փաստաթղթերից մեկում նկարագրված է մանդարինի 27 տեսակ: Պտղի չինական անունը մանդարին է, ինչը հեշտ է բացատրել: Պտղի գինն այնքան բարձր է եղել, որ այն հասանելի էր միայն շատ հարուստ չինացիներին: Մանդարինի անվանման վարկածներից մեկը հետևյալն է. մի քանի դար առաջ պորտուգալացիները, որոնք տնտեսական հարաբերություններ էին զարգացնում ֆեոդալական Չինաստանի հետ, սկսել են չինացի բարձրաստիճաններին mantri անվանել, ինչը սանսկրիտում նշանակում է «պաշտոնյա»:

Ավելի ուշ բառը վերափոխվել է mandarin-ի, որը համահունչ է ռոմանական mandar բառին, ինչը նշանակում է «հրամաններ տալ»: Եվրոպայում մանդարին հայտնվել է բավականին ուշ՝ 16-րդ դարում: Ենթադրվում է, որ առաջին մանդարինը Իտալ իայում հայտնվել է 1840 թվականին: Մեկ այլ լեգենդի համաձայն, մանդարինի ծառերը Եվրոպայում հայտնվել են 19-րդ դարում որպես Նապոլեոնին նվեր: Մանդարինի տարբեր տեսակների համն ու գույնը տարբեր են: Տարբեր են մրգերի երանգները, դրանց մեջ կորիզների առկայությունը կամ բացակայությունը, հյութեղ կամ չորացրած, ծակոտկեն կամ հարթ կեղևները, թթու կամ քաղցր համը և այլն, քանի որ ներկայում կան այդ ցիտրուսային մրգի հարյուրից ավելի տեսակներ: Այնուամենայնիվ, տարբերում են մանդարինի տեսակների 3 խումբ:

Դրանցից երկուսը ջերմասեր են, իսկ երրորդ խումբը ցրտակայուն ճապոնական սաթսումն է՝ դեղնավուն նարնջի կեղևով և առանց կորիզների: Բայց սուպերմարկետներում մարդիկ հաճախ ոչ թե մանդարիններ են գտնում, այլ դրանց հիբրիդները, օրինակ ՝ հյութալի և քաղցր կլեմենտինները, որոնք ստացվում են մանդարինի հետ նարինջի խաչասերումից, կամ էլ՝ տանժերինները, որոնք էլ ստացվում են գրեյֆրուտի հետ խաչասերումից և ունեն բարակ, լավ տարանջատվող կեղև: Մանդարինի ոչ միայն պտղամիսն է օգտակար, այլ նաև կեղևը: Պարզվում է, որ այդ ցիտրուսի կեղևը պարունակում է հակաօքսիդանտներ: Իսկ մանդարինի շերտերը բաժանող սպիտակ մանրաթելերը պարունակում են ֆլավոնոիդ նոբիլետին, որն ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն և պաշտպանում է օրգանիզմը սկլերոզից, շաքարախտից և ճարպակալումից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46