Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ներկա իշխանությունների ապիկար քաղաքականության հետևանքը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 kommersant.ru–ն «Երևանը հայտնվել է բարեկամական կրակի տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու գաղափարն արդեն մոտ է իրագործմանը։ Դիտորդների համար տեղեր որոշելն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է. պետությունների սահմանները սահմանազատված չեն, և բառացիորեն յուրաքանչյուր հատված կարող է վիճարկվել, այդ թվում՝ ուղղակի առճակատման ժամանակ։ Այդ նպատակով էլ Եվրամիությունը տեխնիկական խումբ է ուղարկել Հայաստան՝ որոշելու Ադրբեջանի հետ սահմանի այն վայրերը, որտեղ տեղակայվելու է քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Դիտորդների տեղակայման որոշումն ընդունվել է Պրահայում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։

Դիտորդներին չի հաջողվի մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Բաքուն խոստացել է անհրաժեշտության դեպքում համագործակցել եվրոպացիների հետ։ Միևնույն ժամանակ, Պրահայում հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՊԿ-ում էր քննարկվել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարը։ Նույն թեման բարձրացրել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պահանջվում է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը, որը պետք է հրավիրի կազմակերպության նախագահը, որը հիմա Հայաստանն է։ Նմանատիպ միտք «kommersant»-ին տված հարցազրույցում հայտնել է նաև «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքի մաս կազմող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա կարծիքով, եվրոպական առաքելություն տեղակայելու որոշումը «Հայաստանի ներկա իշխանությունների ապիկար քաղաքականության հետևանքն է»:

«Հայաստանի համար առկա արտաքին անվտանգության մեխանիզմների անարդյունավետ օգտագործումը՝ ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, նպաստում է Փաշինյանի՝ Հայաստանը հսկաների աշխարհաքաղաքական մարտադաշտի վերածելու բարենպաստ հողի ստեղծմանը»,– ասել է Աշոտյանը: Ընդ որում, ներկայում ուշադրության կենտրոնում ոչ թե տեխնիկական խմբի գործուղման մասին լուրերն են, այլ Էմանուել Մակրոնի՝ նախօրեին արված սկանդալային հայտարարությունը։ Պարոն Մակրոնը նախկինում էլ է ունեցել հայամետ քաղաքական գործչի համբավ, սակայն այս անգամ նա որոշել է ավելի բարձրացնել նշաձողը և ցույց տալ, որ պատրաստ է լինել Երևանի ավելի լավ դաշնակիցը, քան Մոսկվան է։ «Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունենում սահմանին վերջին երկու տարվա ընթացքում,- ասել է նախագահ Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում՝ ակնարկելով հայկական և ադրբեջանական զորքերի միջև բազմաթիվ սրացումները,- այնտեղ տեղակայված է 5000 ռուս զինվորական՝ իբր որպես խաղաղապահ։ Բայց այս հակամարտության մեջ ավելի խոր հակամարտություն կա։ Ռուսաստանը միջամտել է այդ հակամարտությանը՝ բացահայտորեն խաղալով Ադրբեջանի և թուրքական մեղսակցության հետ, և վերադարձել է Հայաստանը թուլացնելու համար։

Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։ Դրանք Ռուսաստանի՝ ապակայունացման փորձերն են։ Նրանք ուզում են տարաձայնություններ ստեղծել Կովկասում, որպեսզի մեզ բոլորիս թուլացնեն ու պառակտեն»։ Բացի այդ, պարոն Մակրոնը Ղարաբաղն անվանել է «վիճելի» և «միջազգային չճանաչված» տարածաշրջան, ինչպես նաև մեղադրել է Ադրբեջանին «սարսափելի պատերազմ սանձազերծելու մեջ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի»: «Մենք միշտ գիտեինք, որ նա (Էմանուել Մակրոնը) միակողմանի դիրքորոշում ունի, բայց Ադրբեջանին այս կերպ ուղղակիորեն դատապարտել դեռ չէր եղել,- ասել է Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «kommersant»-ին տված հարցազրույցում,–կարծում եմ, որ դա որևէ հետևանքի չի հանգեցնի, բացի կործանարարից»։

«Մակրոնը պարզապես անզգույշ հայտարարություն չի արել: Նա վարկաբեկել է Շառլ Միշելի միջնորդական գործունեությունը և կասկածի տակ դրել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերի հեռանկարները»,«kommersant»-ին տված հարցազրույցում շարունակել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն: Հայ քաղաքագետ Ստեփան Դանիել յանն իր հերթին համոզված է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը արվել է Արևմուտք-Ռուսաստան պայքարի տրամաբանության մեջ, սակայն այն չի կարելի անվանել ամբողջովին հեռու իրականությունից։ «Ներկա աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում, երբ Ռուսաստանը մեկուսացված է Արևմուտքից, Թուրքիան նրա համար շատ կարևոր գործընկեր է դարձել,ասել է փորձագետը «kommersant»-ին տված հարցազրույցում,- Անկարան և Մոսկվան մերձենում են, և նրանք որոշակի պայմանավորվածություններ ունեն, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցում։

Ուստի չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել նաև Հայաստանի շահերի հաշվին»։ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը արձագանքել է նաև Մոսկվան։ «Փարիզի փորձերը՝ սեպ խրել Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Սակայն, ըստ հետխորհրդային տարածքի ռուս փորձագետ Արկադի Դուբնովի, Էմանուել Մակրոնը ոչ այնքան նպատակ ուներ դանակահարել Մոսկվային, որքան ուզում էր մի տեսակ հաճոյախոսություն անել Թուրքիայի նախագահին: «Մակրոնը հավակնոտ է և ձգտում է լինել մեր ժամանակների Եվրոպայի ամենահայտնի քաղաքական առաջնորդը, հատկապես Անգելա Մերկելի հեռան ա լուց հե տո, - ասել է Դուբ ն ո վ ը «kommersant»-ին,- հիմա նա հավատում է, որ բռնել է Աստծո մորուքից, քանի որ կարողացել է սահման ուղարկել եվրոպական դիտորդական առաքելություն:

Իսկ այն խոսքերը, որ Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ավելի շուտ Էրդողանի ուժի վկայությունն են, ինչը կարելի է հաճոյախոսություն համարել»։ Նշենք, որ հենց այդ ամենի ֆոնին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Եվ միանգամայն հավանական է, որ այժմ Մոսկվան օգտագործում է այդ հանդիպումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy