Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Ինչպես մեր հողակտորներն են կամաց-կամաց տալիս Ադրբեջանին, նույն անհոգությամբ երկրի ներսում են հողակտորները ոչնչացնում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղում «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն հանրային լսում էր կազմակերպել։ Նրանք ցանկանում են ուսումնասիրություններ կատարել, բազմամետաղներ որոնել: Հանրային լսումը չկայացավ, բնակիչները դեմ են հանքի հնարավոր շահագործմանը: Հայաստանի տարբեր համայնքներ հայտնվել են հանքարդյունահանողների թիրախում, եղած խնդիրները շտկելու փոխարեն ցանկանում են նոր հանքեր շահագործել: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հակապետական, հակաժողովրդական է:

«Թափոնների համար պետությանը հարկեր չեն վճարում, խոսքը տարեկան միլիարդավոր դոլարների մասին է: Պետության և շահ հետապնդող մի քանի մարդկանց համագործակցությամբ տարիներ ի վեր ստեղծվել են օրենքներ, որոնց արդյունքում ՀՀ-ում հանքանյութը շատ արագորեն սպառվում է, միաժամանակ թունավորում են մեր երկրի հողն ու ջուրը: Յուրաքանչյուր հանք շահագործելիս այդ տարածքը դուրս է գրվում ՀՀ հողային հաշվեկշռից: Ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով թունավորում ենք մեր հողը, քանի որ հանքերն ու թափոնները հիմնականում գետերի հուներում և կիրճերում են, կորցնում ենք խմելու և ոռոգման ջրերը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սանասարյանը:

Առաջարկում է աչքի անցկացնել Հայաստանի քարտեզը: «Լոռիում՝ Մարց, Մղարթ, Արմանիս համայնքներում և այլուր նոր հանքավայրերի արտոնագրեր են տվել: Համարեք, որ Դեբեդ գետը կմեռնի 100 տոկոսով: Վերևում Գետիկն է: Այստեղ պետք է հիշեցնել՝ բացի այն, որ Հայաստանում կան ուրանի հանքերևակումներ, կա ցրված ուրան, ծանր մետաղների մեջ կա ուրան, թորիում և այլն: Գետիկի դեպքում կան բազմամետաղներ, ծանր մետաղներ: Հաջորդը Թեժլեռն է, դրանից սկիզբ է առնում Փամբակը, որ լցվում է Դեբեդ գետը, Թեժսարը, Մարմարիկը և այլն, որոնք լցվում են Մարմարիկի ջրամբարը: Արդյունքում մեռնելու է Արարատյան դաշտի ոռոգման համակարգը: Գնանք Թուխմանուկ: Հանքային դաշտ՝ Մելիք գյուղի մոտակայքում, մի քանի բազմամետաղների հանքավայրեր: Դա ոչնչացնելու է Ապարանի ջրամբարը: Հաջորդը Մեղրին է, կողք կողքի հանքեր են, վերջերս լսումներ էին: Այդ տարածքն ուղղակի մեռնում է: Արտոնագրեր են տվել մի քանի գետերի, այդ թվում՝ Ողջիի ակունքներում: Ամուլսարը ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով ոչնչացնելու է Արփա, Որոտան և այլ գետերը: Այս գործունեության հետևանքով Հայաստանում խմելու և ոռոգման մաքուր ջուրը կլինի ավելի սակավ, քան հիմա է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ այդ մարդիկ թքած ունեն Հայաստանի վրա: «Վերջին շրջանում մեր հողակտորները կամաց-կամաց տալիս են Ադրբեջանին, նույն անհոգությամբ մեր երկրի ներսում են հողակտորները ոչնչացնում: Եթե բոլոր հանքերը բերվեին հարկային դաշտ, Հայաստանը հարուստ երկիր կդառնար՝ հավաքագրված հարկերի առումով: Սա, իհարկե, չի արվում: Կեղտոտ, հանցագործ, հայասպան քաղաքականություն է տարվում հանքարդյունաբերության ոլորտում»,-հավելում է փորձագետը:

Վերջին տարիներին, սակայն, էլ ավելի շատ համայնքներ ու դրանց բնակիչներ դեմ են արտահայտվում հանքերի շահագործմանը: Միության նախագահի խոսքով, դա պատահական չէ: «Սկզբում բնակչությունը հեշտությամբ խաբվում էր, ասում էին՝ աղքատ պետություն ենք, եկեք հանքերը շահագործենք, պետությունը հզորացնենք: Բայց ի՞նչ եղավ: Թեղուտի, Շամլուղի, Արմանիսի և մնացած հանքերի շահագործումը ցույց տվեց՝ որտեղ հանք կա, այնտեղ բնակվելը, անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվելն անհնար է: Մարդիկ այլ համայնքների օրինակով տեսան՝ խաբեություն է այն, երբ իրենց ասում էին, որ հանքերը պետության սեփականությունն են, և նա է թույլ տալիս այս կամ այն ընկերությանը դրանք շահագործել: Պետության ունեցվածք նշանակում է ժողովրդի ունեցվածք: Մարդիկ հասկացան, որ իրենց հարստությունն իրենց ձեռքից խլում են և զրկում առողջ ապրելու և առհասարակ ապրելու հեռանկարից: Մարդիկ օրեցօր սա ավելի շատ են գիտակցում, դա հուսադրող է, բազմաթիվ մեր համայնքներում նրանք ուղղակի մերժում են հանքերի շահագործումը հենց հանրային լսումների փուլում»,-եզրափակում է Հակոբ Սանասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program