Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են կուլ գնում ներդրումային «գայթակղությանը». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ինչի էությունն այն է, որ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 150 հազար դոլարի չափով ներդրում կկատարեն Հայաստանում գործունեության մի շարք ոլորտներում։ Թերևս նախագիծը կազմելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մի շարք զարգացած երկրներ գրավում են ներդրողներին նրանով, որ խոշոր ներդրումների դիմաց նրանց քաղաքացիություն են տրամադրում՝ դրանից բխող առավելություններով հանդերձ։ Օրինակ՝ Մալթայի անձնագիրը իրավունք է տալիս առանց վիզայի մուտք գործել աշխարհի երկրների մեծ մասը։

Սակայն ինչի՞ մասին կարող է վկայել ներկա պահին այսպիսի բովանդակություն ունեցող նախագծի ներկայացումը Հայաստանի համար, որի քաղաքացի դառնալը ինչ-որ հատուկ արտոնություններ չի նախատեսում։ Ըստ էության, սա նախևառաջ նշանակում է, որ երկրում երկարաժամկետ ներդրումներ չկան։ Այլապես ինչո՞ւ պետք է հարկ լիներ ոչ շատ մեծ գումարի դիմաց քաղաքացիություն տրամադրելու հարցը դարձնել առաջնային։ Եթե Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում էլ որոշակի կապիտալի հոսք է նկատվում դեպի Հայաստան, ապա դա ժամանակավոր բնույթ է կրում, ու այդ ֆինանսական հոսքերի դուրս բերումը միանգամից լուրջ խնդիրներ կստեղծի մեր երկրի համար։ Բացի դրանից, եթե որևէ գործարար կամ կազմակերպություն ցանկանում է ներդրում կատարել Հայաստանում, ապա առանց քաղաքացիություն ստանալու էլ կարող է ներդրում կատարել։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում հիմնականում սփյուռքահայերն են ներդրումներ անում, բայց իրենց դեպքում քաղաքացիություն ստանալու համար պարզեցված կարգ է գործում, և այս նախագծի կարիքն ընդհանրապես չկա։ Մյուս կողմից՝ կարող է տպավորություն առաջանալ, թե հատուկ խնդիր է դրված, որ նոր նախաձեռնության իրականացման արդյունքում հատկապես ռուս բիզնեսմենները գան Հայաստան և ներդրումներ անեն, որպեսզի քաղաքացիություն ստանան։ Սակայն այս մոտեցումը ևս հիմնավորված չէ, քանի որ այդ մարդիկ ՌԴ քաղաքացիությունը պահպանելով էլ կարող են ՀՀ-ում ընկերություններ հիմնել ու հայկական ծագում ունեցող ընկերության անվան տակ սկսել գործել։ Բայց եթե այս նախագծով որևէ խնդիր չի լուծվում, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է դրա նպատակը։ Իրականում կարող է պարզվել, որ նախագծի ենթատեքստում շատ վտանգավոր նպատակներ կան թաքնված, ինչի մասին արդեն խոսում են փորձագետները։ Արդոք պատահակա՞ն է, որ այն քննարկման է ներկայացվել կոնկրետ այն ժամանակ, երբ Հայաստանի ու Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ են ընթանում։

Երևի թե պատահական չէ։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները «խաղաղության դարաշրջանը» բացելու համար պատրաստ են ամեն տեսակի զիջումներ կատարել թշնամուն, չի կարելի բացառել, որ այս նախագիծը թուրք-ադրբեջանական ինչ-որ պահանջի կամ առաջարկի մաս է կազմում, քանի որ դրանում նշված չէ որևէ սահմանափակում, թե որ երկրի քաղաքացիներին այն չի վերաբերում։ Եթե նույնիսկ դա դիտավորյալ չի արվում, ապա հետևանքները կարող են շատ ծանր լինել: Եթե Թուրքիան նույնիսկ հեռավոր Աֆրիկայի մի շարք երկրներում միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում ու տարածում իր ազդեցությունը, ապա կարելի է պատկերացնել, թե թուրքական շահերն առաջ տանելու համար ՀՀ տնտեսության մի ստվար հատվածն ինչպես կարող են վերցնել իրենց ձեռքը։

Հասկանալի է, որ նրանք տնտեսական ազդեցություն կարող են ունենալ նաև առանց քաղաքացիության (երկքաղաքացիության), սակայն այստեղ առկա է նաև երկրում էական դերակատարություն ստանձնելու (ոչ միայն տնտեսական) գործոնը։ Ի վերջո, երբ էլ պետք լինի, իրենց ներդրումները կարող են դուրս հանել, սակայն երկքաղաքացիությունը չեն կորցնի։ Այնպես որ, ներկայացված նախագծով փաստացի նոր ռումբ է դրվում ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տակ, և, մասնագետների կարծիքով, այն առկա տեսքով ոչ մի դեպքում չի կարելի ընդունել։ Այս համատեքստում չպետք է պատահական համարել, որ դեռ անցյալ տարի Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Երևան, Սյունիք ու Սևան, բայց ոչ տանկերով։

Այլ կերպ ասած՝ գումարներ ներդնելով, գույք ու տարածքներ գնելով՝ նրանք կարող են հաստատվել Հայաստանում և այդպիսով սկսել աստիճանաբար քայքայել մեր պետականությունը։ Իսկ Հայաստանի շահերը պահանջում են առաջին պլանում ունենալ երկրի ինքնիշխանության և անվտանգության հարցը և կուլ չգնալ ներդրումային գայթակղությանը, ինչպես անում են գործող իշխանությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement