Ռուսաստանն այս պատերազմում պարտվում է բարոյապես, քաղաքական, ռազմական առումներով. Բորել
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել երկրներին շարունակել օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում՝ հավելելով, որ այս պատերազմում Ռուսաստանը կպարտվի։ Նրա խոսքերը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ մեջբերում է zn.ua կայքը:
«Պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքները շարունակվում են ամբողջ աշխարհում: Ռուսաստանն ավելի ու ավելի է մեկուսացվում, վերջին օրերին մենք դրա ականատեսը եղանք ՄԱԿ-ում: Բարոյապես, քաղաքական, նույնիսկ ռազմական առումով Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում: Մենք պետք է ապագայում աջակցենք Ուկրաինային»,- ասել է Բորելը:
Նա հույս ունի, որ այսօր որոշում կկայացվի մեր ուկրաինացի զինվորականների համար ուսումնական առաքելություն ստեղծելու մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



