Ինչպես աղավաղում են ազգի շահերը` այնպես էլ պարզ խոսքը. Զաքարյան
POLITICSԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ինչպես աղավաղում են ազգի շահերը` այնպես էլ պարզ խոսքը
Անբարոյականների մի ստվար կաստա, նախորդ շաբաթ, ուղղորդված ձևով տեղեկատվական տեռոր են իրականացրել` աղավաղելով իմ ասելիքն ու դրա նպատակը:
Ստահակները, իշխանությանն ուղղված իմ հիմնավորված քննադատության սլաքները` հասկանալով կամ առանց հասկանալու, միտումնավոր ուղղել են Հայաստանի դեմ:
Անկեղծ ասեմ, նման կազմակերպված վայնասունի պատճառը չէի կարողանում հասկանալ: Հայտնի է, որ սրանց իշխանական հրահանգիչները դավադիր ու հակապետական են, բայց դժվար թե այնքան անուղեղ լինեին, որ չհասկանային ու այդպես սխալ մեկնաբանեին ասվածը:
Վերջին օրերին, մի շարք մասնագետների հետ այս թեմայով քննարկումներ ենք անցկացրել: Ոչ մեկի մոտ չկա կարծիք, որ առիթ էր տրված նման վայնասուն բարձրացնելու համար: Կա համոզմունք, որ իրենց հարմար ձևով կառչել են կոնտեքստից կտրված մեկ նախադասությունից (առանց մտքի շարունակության վրա ուշադրություն դարձնելու), և առավելագույնս մանիպուլյացրել են այնպես, ինչպես կաներ օրինակ թշնամական քարոզչությունը:
Ըստ մասնագետների` սրանց նպատակն այլ էր: Փաստորեն, սրանց ցավացրել է ասուլիսում արված իմ հայտարարություններն Արցախի և Հայաստանի հեռանկարների վերաբերյալ, և նպատակը հիմնական թեմաներից ուշադրությունը շեղելն է եղել: Իսկ այնտեղ ես մանրամասն խոսել եմ, թե ի՞նչ են նշանակում ս.թ. սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում և հոկտեմբերի 6-ին Պրահայում անցկացված «բանակցությունները» և ինչպե՞ս են պատրաստվում լուծել Արցախի, հայկական միջանցքի, Հայաստանը թուրքական ճամբար մտցնելու և մի շարք այլ հարցեր` հօգուտ թուրքերի և ի վնաս հայ ժողովրդի:
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ամեն արարք ունի իր պատասխանատվության ժամը:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



