Տղամարդը գողացել էր 70-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 70-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ժամը 14.00-ին իրենց շենքի շքամուտքում անհայտ անձը քաշել պոկելով իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Երևանի Երվանդ Քոչարի փողոցի 55-ամյա մի բնակիչ:
Նա հոկտեմբերի 12-ին Մայիսի 9-ի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



