Yerevan, 29.September.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպայում գիտակցում են, որ մայրցամաքի տնտեսական անվտանգությունն ու քաղաքական միասնությունը վտանգված են

ECONOMICS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Եվրոպան գնալով ավելի է մեկուսացվում վաղեմի գործընկերներից, եւ պաշտոնատար անձինք այժմ ցավով գիտակցում են, որ մայրցամաքի տնտեսական անվտանգությունն ու քաղաքական միասնությունը վտանգված են, գրում է Fortune-ը:

«Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է եվրոպական արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության։ Պատերազմը ամրապնդել է Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, մինչդեռ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները փլուզվել են: Եվ մինչ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ըստ տեղեկությունների, «մտահոգություն» էր հայտնել պատերազմի վերաբերյալ, Չինաստանը մնաց Ռուսաստանի կողքին պատերազմի ողջ ընթացքում, երբ տնտեսական շահերը վտանգի տակ էին: Երկրում COVID-19-ի դեմ զսպման խիստ կանոնները արդեն գրեթե երեք տարի նույնպես սահմանափակել են տնտեսական համագործակցությունը Եվրոպայի հետ:

Մի խոսքով, պատերազմը ցույց տվեց, թե որքանով է եվրոպական բարգավաճումը կախված օտարերկրյա խաղացողներից՝ սկսած ռուսական էներգիայից վերջացրած Չինաստանի մեծ շուկա անսահմանափակ մուտով: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Եվրոպան պետք է նոր ուղի կերտի՝ իր ապագան ապահովելու համար:

«Կարծում եմ՝ մենք՝ եվրոպացիներս, կանգնած ենք մի իրավիճակի առջեւ, երբ տառապում ենք տարիներ տեւած գործընթացի հետեւանքներից, երբ մենք առանձնացրել ենք մեր բարգավաճման աղբյուրները մեր անվտանգության աղբյուրներից»,- ավելի վաղ հայտարարել էր ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը:

Չինաստանի եւ Ռուսաստանի հետ խզված կապերի պայմաններում Եվրոպան կարողացավ դժվար պահին դիմել ԱՄՆ-ին, բայց Բորելը նախազգուշացրեց, որ նույնիսկ այդ պատմական դաշինքը վտանգի տակ է այսօրվա աշխարհում: «Դուք, Միացյալ Նահանգներ, հոգում եք մեր անվտանգության մասին: Դուք՝ Չինաստան եւ Ռուսաստան, դրել եք մեր բարգավաճման հիմքը։ Սա մի աշխարհ է, որն այլեւս գոյություն չունի»,- ասել է նա:

Պատերազմը եւ դրան նախորդած համավարակը ցույց տվեցին, թե իրականում որքանով է Եվրոպան կախված Չինաստանից եւ Ռուսաստանից՝ իր տնտեսական անվտանգության առումով։

Պատերազմից առաջ Ռուսաստանը դեպի Եվրոպա ածխի, գազի եւ նավթամթերքի առաջատար մատակարար էր, եւ Բորելը, հետ նայելով, այդ կախվածությունը համարում է անհեռատես։ «Մեր բարգավաճումը հիմնված է Ռուսաստանից եկող էժան էներգիայի վրա։ Ռուսական գազը էժան է եւ իբր մատչելի, անվտանգ ու կայուն։ Ապացուցվեց, որ դա այդպես չէ»,- ասել է նա։

Պատերազմի բռնկումից ի վեր ռուսական պետական էներգետիկ ընկերությունները խստորեն սահմանափակել են գազի մատակարարումները Եվրոպա, իսկ եվրոպական երկրները պատրաստվում են դեկտեմբերին ռուսական նավթի ներկրման մասնակի արգելք սահմանել։ Սակայն այս փոփոխությունների հետեւանքները, գոնե կարճաժամկետ հեռանկարում, եղել են վառելիքի գների արագ աճը եւ ամբողջ մայրցամաքում աճող էներգետիկ ճգնաժամը:

Բորելն ասել է, որ ներկայիս ճգնաժամն օգնել է Եվրոպային վերակողմնորոշվել ներքին էներգիայի արտադրության վրա, սակայն ռուսական էներգիայից հեռանալը հեշտ չի լինի եւ կպահանջի «մեր տնտեսության վճռական վերակառուցում»:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա COVID-19 համավարակի ժամանակ աշխարհից երկրի մեկուսացումը վտանգի տակ է դրել Եվրոպայի հարաբերություններն իր տնտեսական խոշորագույն գործընկերոջ հետ։ Եվրոպան արտադրական ապրանքների եւ ծառայությունների աշխարհի խոշորագույն արտահանողն է, իսկ 2020 թվականին Չինաստանը առաջ է անցել ԱՄՆ-ից՝ որպես ԵՄ ամենամեծ առեւտրային գործընկեր։

Բորելը ափսոսանք է հայտնել վերջին տարիներին Եվրոպան կորցրել է «չինական մեծ շուկա մուտքը»: 2020 թվականին եվրոպական ներդրումները Չինաստանում ընկել են 11,8 տոկոսով եւ համարյա չեն վերականգնվել, քանի որ ուղեւորությունների սահմանափակումները եւ կարանտինի սպառնալիքը դժվարացրել են օտարերկրացիների համար երկրում բիզնես անելը: Անցյալ ամիս Եվրոպական առեւտրի պալատը նախազգուշացրեց, որ Չինաստանի COVID-19-ի «ոչ ճկուն եւ անհետեւողականորեն իրականացվող» քաղաքականությունը լրջորեն խաթարել է եվրոպական բիզնես վստահությունը երկրի նկատմամբ: «Չինաստանի հասանելիությունը գնալով դժվարանում է: Հարմարեցումը կոշտ կլինի, եւ դա քաղաքական խնդիրներ կստեղծի»,- ասել է Բորելը:

Բորելը պատմել է նաեւ այն մասին, թե ինչպես են աջակողմյան քաղաքական կուսակցությունները թափ հավաքում Եվրոպայում։

«Իտալիայի եղբայրներ» ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունը մեծ հաջողություններ ունեցավ, երբ սեպտեմբերին նրա թեկնածու Ջորջիա Մելոնին ընտրվեց երկրի հաջորդ վարչապետ:

Եվրոպան կարողացավ դիմել ԱՄՆ-ին դժվար պահին, քանի որ նրա պատմական դաշնակիցը զգալիորեն մեծացրել է մայրցամաքի ՀԲԳ մատակարարումները եւ շարունակում է աջակցել Ուկրաինային զենքով ու ֆինանսապես: Բայց Բորելը նախազգուշացրել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի հետ Եվրոպայի պատմականորեն կայուն հարաբերությունները չպետք է ընկալվեն որպես կանխորոշված:

Մինչ Եվրոպան այժմ «ֆանտաստիկ հարաբերություններ» ունի ԱՄՆ-ի հետ, Բորելը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպային ԱՄՆ աջակցության ներկայիս ստատուս-քվոն կարող է փոխվել հաջորդ նախագահական ընտրություններից հետո 2024 թվականին կամ նույնիսկ հաջորդ ամիս միջանկյալ ընտրություններից հետո: «Ո՞վ գիտի, թե ինչ կլինի երկու տարի հետո կամ նույնիսկ նոյեմբերին։ Ի՞նչ կլիներ, եթե Բայդենի փոխարեն Թրամփը կամ նրա նման մեկը լիներ Սպիտակ տանը»,- ասել է Բորելը։

Թեեւ ԱՄՆ-ում քաղաքական քամին կարող է փոխվել, հանրության աջակցությունը երկրում կարծես թե դեռեւս Եվրոպայի կողմն է: Հունիսին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը աջակցում է ԱՄՆ բնական գազի արդյունահանման ընդլայնմանը եւ Եվրոպա ՀԲԳ-ի մատակարարումներին, քանի որ մայրցամաքը դադարեցնում է մատակարարումները Ռուսաստանից: Եվ անցած շաբաթ մեկ այլ հարցում ցույց է տվել, որ ամերիկացիների երեք քառորդը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային:

Բայց, այնուամենայնիվ, Բորելը մատնանշել է, որ Եվրոպան իր անվտանգությունը «պատվիրակել է» ԱՄՆ-ին, եւ մայրցամաքը պետք է կենտրոնանա այդ իշխանության մի մասը վերականգնելու վրա, եթե ցանկանում է գոյատեւել ներկայիս համաշխարհային կոնֆիգուրացիայի մեջ: «Սրանք որոշ հարցեր են, որոնք մենք պետք է ինքներս մեզ տանք: Իսկ պատասխանն ինձ համար պարզ է՝ մենք ինքներս պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնենք։ Մենք պետք է ստանձնենք մեր անվտանգության ապահովման պատասխանատվության մեծ մասը»,- ասել է նա:

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank