Այծեմնիկը, Մարտինն ու խելառ երիտասարդությունը. Վ. Գասպարյանի մտերմիկ զրույցը ցուցարարների հետ
SOCIETY«Եթե չկարողանանք մենք մեզ ներել ու հասկանալ իրար, ոչնչի չենք հասնի. մեծ ազգ էլ չենք, որ մեզ ցույց տանք, կոտորածներ, ջարդեր, ստորացումներ. Մենք պստիկ ենք, մեր ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել: Մենք փոքր, ռեսուրսներ չունեցող երկրում ապրող ժողովուրդ ենք: Կա՞ն այս երկում գողեր ու ավազակներ. Ի սեր Աստծո, լիքը»,- այսօր մոտենալով ցուցարարներին, Բաղրամյան պողոտայում ասաց Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանապետի խոսքով՝ մենք անընդհատ պիտի առաջ շարժվենք, իսկ շարժիչ ուժը երիտասարդությունն է: «Ապագային չեն ջարդում, չեն կոտրում: Այո, ես կարծում եմ, որ երիտասարդներն ինչ-որ տեղ պիտի խելառ լինեն»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Ցուցարար աղջիկներից մեկն ասաց, որ Սերժ Սարգսյանի որոշումից հետո Բաղրամյան պողոտայում մնալը շատ սխալ է: «Ես չեմ պատրաստվում 2 ամիս այստեղ մնամ, մինչ աուդիտն ավարտվի»,-նշեց նա, ինչին ոստիկանապետն արձագանքեց. «Շատ ճիշտ ես ասում, Այծեմնիկ: Այծո, պստիկ հեղափոխական»:
Զրույցի վերջում Վլադիմիր Գասպարյանը ցուցարարներից մեկին հարցրեց, անունդ ի՞նչ է. «Մարտին». «Մարտին, ամեն մարդ իրա դարդին»,- արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը:



