Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Գրինվիչը սահմանվել է որպես զրոյական հորիզոնական. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։

1827– Ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ազատագրել են Երևանը:

1862– վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:

1863 –ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1920- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։

1921– կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:

1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։

1946– ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

1957- Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:

1966 –վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։

1972 –վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։

2005-ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը որոշել է «ոչ» ասել հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխություններին:

2006-Երևանը տոնել է 2788-ամյակը. մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:

2018-Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

ԱՇԽԱՐՀ

54- Հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը։

1307 -թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միաժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլիերները։

1492 -Կոլումբոսն առաջին անգամ ափ է իջել Նոր աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։

1582 -Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին Յուլիանյան օրացույցը (Հին տոմար) փոխվել է նոր՝ Գրիգորյան օրացույցով (Նոր տոմար)։

1644 -Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլանդական նավատորմը Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։

1675 -հոլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը։

1775 -Երկրորդ մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։

1792 -դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի առաջին հիմնաքարը, այն հետագայում վերանվանվել է «Սպիտակ տուն»։

1805 -տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի և ավստրիական բանակների միջև։

1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։

1884 -Գրինվիչը սահմանվել է որպես զրոյական հորիզոնական։

1900 -լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրությունը»։

1923– Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:

1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «Երկաթյա լեդի» մականունը:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։

1944 -խորհրդային զորքերը մտել են Ռիգա։

1957 -Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։

1972– Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի թիվ 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահացել է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել է ձնահոսքից։

1998 -ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California