Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Օդի աղտոտվածությունն էկոլոգիական և առողջապահական լուրջ սպառնալիք է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում շատ է խոսվում օդի աղտոտվածության մասին, անգամ համապատասխան գերատեսչությունները նշել էին, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման: Քաղաքացիները ևս վերջին շրջանում դժգոհում են փոշուց, այս հարցում վիճակի վատթարացումը յուրաքանչյուրի դեպքում նկատելի է հենց իր տան օրինակով: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի հետ քննարկել ենք օդի աղտոտվածությանն առնչվող հարցեր, արդյո՞ք մեծ ծավալի հասնող շինարարությունը և կանաչ տարածքների նվազումը նպաստում է փոշու ավելացմանը:

«Երևանում օդի աղտոտվածության աղբյուր են ավտոմեքենաները, գործարանները, արտադրությունները, շինհրապարակները, ոչ մետաղական բաց հանքերը: Փոշիով մայրաքաղաքի մթնոլորտային օդն աղտոտվում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամի է լինում: Շինաշխատանքների համար պահանջը՝ պարբերաբար ջրցանում իրականացնել, երեկոյան ժամերին ընդհանրապես չի իրականացվում, քանի որ այդ ժամերին մարդիկ չեն աշխատում: Օդի աղտոտվածությունը հատկապես զգալի է նաև այն պատճառով, որ Երևանը կորցրել է իր թոքերը. Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան:

Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր: Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 քմ: Այս ցուցանիշը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 քմ է: Ներկայում տնկվող ծառերը դեռ փոքր են և չեն կարող բավականաչափ կլանել փոշին, գազերը և ապահովել մեզ անհրաժեշտ թթվածնով: Թեպետ պատկան մարմինները պարբերաբար միջոցառումներ են իրականացնում, օրինակ՝ տնտեսվարողների հետ իրազեկման միջոցառումներ, տուգանումներ, սակայն իրականացվող քայլերը բավարար չեն խնդրի կարգավորման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ փոխնախագահը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ եթե քննարկելու լինենք մայրաքաղաքում և մարզերում առկա իրավիճակը, այս առումով որտե՞ղ են խնդիրներն ավելի շատ: «Այս ամռանը դատախազությունը հանդես եկավ հաղորդմամբ՝ նշելով, որ Երևանում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարվա ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Պետք է նշեմ, որ, բացի այս քաղաքներից, մթնոլորտային օդն աղտոտված է հատկապես այն վայրերում, որտեղ խոշոր բաց հանքեր կան կամ քարի մշակման արտադրամասեր: Օրինակ՝ Քաջարան քաղաքը շնչում է մոլիբդենի փոշին: Գուգարքից ահազանգ ունենք, որ քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ իրականության մեջ կազմակերպվում են ծառատունկեր, այլ միջոցառումներ են իրականացվում: Բայց շատերիս համար է պարզ, որ այս խնդրի լուծման համար ավելի համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ: Այդ դեպքում ի՞նչ անել: «Պետք է գործարաններն ունենան ֆիլտրեր կամ փոշեկլանիչ սարքեր ծխնելույզների վրա, հանքերի տարածքները, շինհրապարակները պետք է պարբերաբար ջրվեն, կանաչ տարածքները պետք է ավելացվեն, ծառերի խորը էտին պետք է վերջ տրվի, վերահսկողությունը պետք է ուժեղացվի, տուգանքները խստացվեն, իրազեկման աշխատանքներ է պետք տանել, որպեսզի մարդիկ չոր տերևները, խոտերը չայրեն: Մթնոլորտային օդի աղտոտվածությունը վնասում է մեր առողջությանը, բուսական և կենդանական աշխարհին, չենք կարող այս խնդրին մատների արանքով նայել, սա լուրջ էկոլոգիական և առողջապահական սպառնալիք է, անհրաժեշտ են համակարգված, համալիր միջոցառումներ խնդրի կարգավորման համար»,-եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME