Ծննդատանն արձանագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SOCIETYՊերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում երիտասարդ կնոջ սպանության փորձ կատարելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում է քննչական օպերատիվ խումբը:
ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջ վրա, այնուհետև` ինքնասպան եղել: Վիրավորը Արարատի մարզի Դվին գյուղի բնակչուհի 27-ամյա Միլենե Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում պարզում է պատահարի հանգամանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս ժամանել է դեպքի վայր:
X
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



