Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Շոկոլադե կոնֆետի պատահականությունն ու միկրոալիքային վառարանը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միկրոալիքային վառարանի գյուտի պատմությունը բավականին հետաքրքիր է: Քանի որ այդ սարքը ակնհայտ տեխնիկական առաջընթաց էր և մեծ դեր է խաղացել մարդկանց առօրյան փոխելու գործում, դրա ստեղծման պատմությունը բազմաթիվ տարբեր լեգենդներով է ծածկված: Վարկածներից մեկի համաձայն Raytheon ընկերությունում աշխատող ինժեներ Փերսի Սփենսերը, որը մասնագիտացած էր պատերազմական ժամանակաշրջանի սարքավորումների արտադրության մեջ, փորձարկել է իր ստեղծած միկրոալիքային ճառագայթիչը: Եվ երբ Փերսին որոշել է ինչ-որ բան ուտել, տաբատի գրպանում գտել է ոչ թե կոնֆետ, այլ մի զանգված, որը նման էր խմորի։ Ինժեները հասկացել է, որ իր նախագծած սարքի ալիքներն են հալեցրել շոկոլադը:

Դրա ճշտությունը ստուգելու համար հաջորդ օրը Սփենսերն իր գործընկերոջ հետ փորձ է իրականացրել, որի ընթացքում պարզել է, թե ինչպես են միկրոալիքները ազդում ձվերի վրա։ 10 կՎտ ճառագայթման ենթարկելիս դրանք շատ արագ պայթել են: Կատարված բոլոր փորձարկումներից հետո Փերսի Սփենսերը կատարելագործել է իր գյուտը` պատնեշներ տեղադրելով մագնիսական ալիքների դաշտի խտությունը բարձրացնելու համար: Նման կերպ արդեն հնարավոր է դարձել ստանալ զգալի ջերմաստիճան և սնունդ տաքացնել։ Այս պատահական իրադարձությունը ծնել է կենցաղային սարքերի նոր բիզնես: Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Կարծիք կա, որ այս պատմությունը հորինել են լրագրողները։ Մեկ այլ վարկած վերաբերում է Սփենսերի գյուտի շարժառիթներին:

Ըստ, այդմ, Raytheon ընկերությունը, որի աշխատակիցն էր Փերսի Սփենսերը, արտադրում էր ռազմական տեխնիկա, և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դա նրան լավ եկամուտ էր տալիս։ Բայց ռազմական գործողությունների ավարտից հետո ընկերության կողմից արտադրված արտադրանքի անօգուտ լինելու պատճառով շահույթի հոսքը դադարելու վտանգը զգալիորեն աճել է։ Եվ Raytheon-ը որոշել է արտադրությունը հարմարեցնել քաղաքացիական կյանքին: «Միկրոալիքային վառարանների» արտադրության գաղափարը մշակել և խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սփենսերը։ Նրա ղեկավարությամբ էլ սկսվել է այդ սարքերի արտադրությունը: Ինչևէ, 1945 թվականի հոկտեմբերին Պերսի Սփենսերը կարողացել է մագնիսական ալիքների միջոցով սնունդ պատրաստելու սարքի արտոնագիր գրանցել։

Բայց սարքը պահանջվող բարձր մակարդակի հասցնելու համար պահանջվել է ևս 2 տարի աշխատել։ Միայն 1947 թվականին է Raytheon-ը սկսել արտադրել աշխարհում առաջին միկրոալիքային վառարանները: Սկզբում մարդիկ բավականին զգույշ էին վերաբերվում նոր սարքին, քանի որ այն չափերով մեծ էր և սառչում էր միայն ջրով։ Բայց վառարանների բարելավման հետագա աշխատանքը տվել է իր արդյունքը։ Շատերն են երկար ու քրտնաջան աշխատել միկրոալիքային վառարանի գյուտի վրա: Մարդիկ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ գնել այդ նորույթը, ավելի արագ էին տաքացնում սնունդը, քան նախկինում։ Ի զարմանս գյուտարարների, օգտատերերը հայտնաբերել են միկրոալիքային վառարանների նոր հնարավորություններ. դրանք սկսել են օգտագործել կաշվի և խցաններ պատրաստելու համար:

Միկրոալիքային վառարանները ներկայում էլ օգտագործվում են: Այժմ այդ սարքը աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում է։ Այն զգալիորեն պարզեցրել է սննդի պատրաստման և տաքացման գործընթացը և հեշտացրել է միլիոնավոր մարդկանց կյանքը: Արտադրողներն իրենց հերթին կատարելագործում են այդ սարքերը, անգամ դրանց արտաքինն ու հնարավորությունները հասցնելով աբսուրդի աստիճանի, որպեսզի բավարարեն բնակչության աճող բոլոր կարիքները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number