Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Անահիտ Ավանեսյանի նոր հրամանն ուժի մեջ է մտել

POLITICS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 28-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է կապիկի ծաղկի վիրուսով հարուցված վարակի ախտորոշման նպատակով կենսաբանական նյութի նմուշառման մեթոդական ուղեցույցը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանում առաջարկվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին՝ կապիկի ծաղկի կասկածելի դեպք արձանագրելիս ապահովել լաբորատոր հետազոտությունների համար կլինիկական նյութի նմուշառումը՝ համաձայն հավելվածի և հաջորդիվ՝ նմուշի տեղափոխումը ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ՝ լաբորատոր հետազոտությունն իրականացնելու համար:

Հրամանում ասվում է․ «ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին՝ ապահովել կապիկի ծաղիկով կասկածելի դեպքերի նմուշների հետազոտությունը, նմուշառման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին մեթոդագործնական աջակցության տրամադրումը»:

Մեթոդական ուղեցույց կապիկի ծաղկի վիրուսով հարուցված վարակի ախտորոշման նպատակով
կենսաբանական նյութի նմուշառման

1. Լաբորատոր հետազոտությունների համար կլինիկական նյութի նմուշառումն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժանձնակազմի կողմից, ԱՆ «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետների մեթոդագործնական աջակցության տրամադրմամբ:

2. Կլինիկական նյութի փաթեթավորումը և տեղափոխումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 38-Ն հրամանի։

3. Կապիկի ծաղկի կասկածով պացիենտի նմուշառումը իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ՝ դիմակի, ակնոցի և ձեռնոցի օգտագործմամբ, պահպանելով կենսանվտանգության պահանջները:

4. Լաբորատոր հետազոտության համար վերցված նյութն անմիջապես ուղարկվում է 1-2 խմբի ախտածնության միկրոօրգանիզմների (ըստ ԱՊՀ դասակարգման, 3-4 խմբերի՝ ըստ ԱՀԿ դասակարգման) հետ աշխատանքի իրավունք ունեցող լաբորատորիա՝ ԱՆ «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ:

5. Կախված հիվանդության փուլից՝ կապիկի ծաղիկով պացիենտից վերցվող կենսաբանական նյութը՝ ներկայացված է աղյուսակ 1-ում.

6. Կենսաբանական նյութի նմուշառման կարգը.
1) Հիվանդության սկզբնական փուլում, երբ պացիենտը չունի մաշկային ախտահարումներ, վերցվում են նմուշներ ըմպանի հետին պատից և նշագեղձերից։

Կարելի է վերցնել ինչպես չոր նմուշներ, այնպես էլ վիրուսային փոխադրման միջավայրում, որը պարունակում է հակասնկային և հակամանրէային հավելումներ: Նմուշառումն իրականացվում է բամբակյա ձողերի միջոցով, որն այնուհետև իջեցվում է պլաստիկ փորձանոթի մեջ և հերմետիկ փակվում: Ըմպանային քսուքները վերցվում են նաև, երբ մաշկի վնասվածքներից վերցված նյութի քանակությունն անբավարար է:

2) Վեզիկուլների կամ բշտիկների պարունակությունը արտածծում են տուբերկուլինային ներարկիչով, ծակելով բշտի պատը: Դրա համար կարող է օգտագործվել մեկանգամյա օգտագործման ասեղ, որի ծայրը դրվում է բաց փորձանոթի վրա և մի փոքր թեքելով ներքև հեշտացնում է հեղուկի արտահոսքը:

3) Մաշկի ախտահարման տարրերից նմուշ ստանալու համար կիրառվում են հետևյալ մեթոդները՝
ա) միանվագ օգտագործման նշտարով կամ այլ սուր գործիքով բուշտը բացելուց հետո հեղուկը նմուշառման ձողերով հավաքում և տեղափոխում են չոր փորձանոթի մեջ,
բ) նշտարով կամ փոքրիկ մկրատով կտրում են բշտի վերին մասը և տեղավորում փորձանոթի մեջ, կեղևիկներն առանձնացնում են փոքրիկ ունելիով:
4) Պացիենտի մաշկի 6-10 միանման տարրերից հավաքված նյութը դնում են հերմետիկ փակվող փորձանոթի մեջ, փորձանոթի կափարիչը լրացուցիչ ֆիքսում պարաֆինով կամ կպչուն սպեղանիով:

 

5) Արյունը վերցվում է արմնկային երակից 4,5 մլ չափով վակումային փորձանոթի մեջ EDTA-ով (հեպարին չպետք է օգտագործել):

6) Նմուշառումներից անմիջապես հետո փորձանոթները պիտակավորվում են, նշվում է պացիենտի ազգանունը, անունը, տարիքը, հիվանդության սկիզբը, նմուշի տեսակը (օրինակ՝ արյուն, կեղևիկ և այլն) և նմուշի վերցման ամսաթիվը:

7) Այլ տեղեկություններ պացիենտի մասին (նախնական ախտորոշումը, ընդունման ամսաթիվը, պատվաստման կարգավիճակը և այլն, նշվում են ուղեգրում):

8) Պացիենտից (պացիենտներից) նմուշների հավաքման ավարտից հետո բոլոր գործիքներն ախտահանվում են, իսկ օժանդակ նյութերը, ինչպես նաև օգտագործված անհատական պաշտպանության միջոցները (ձեռնոցներ, խալաթ և այլն) ոչնչացվում են, որպես վտանգավոր բժշկական թափոն:

7. Կենսաբանական նյութի տեղափոխման կարգը.

1) Լաբորատոր հետազոտության համար կենսաբանական նյութ պարունակող պիտակավորված և հերմետիկորեն կնքված փորձանոթները, սրվակները փաթեթավորվում են առանձին-առանձին՝ տեղափոխելով կրկնակի պլաստիկ տոպրակի մեջ, որի մեջ տեղադրվում է ներծծող նյութ: Ներծծող նյութի քանակը պետք է բավարար լինի ամբողջ հեղուկը փաթեթի վնասման դեպքում ներծծելու համար: Չի թույլատրվում տարբեր մարդկանցից նյութերի նմուշներ փաթեթավորել նույն փաթեթի մեջ:

2) Նմուշներով կնքված պարկերը տեղադրվում են փակ (կնքման հնարավորությամբ) մետաղյա կամ պլաստիկ տարայի մեջ, որի ներքևում դրված է ներծծող նյութ (շղարշ, կտոր, բամբակ և այլն), խոնավեցված ախտահանիչ լուծույթով:

3) Նմուշով տարայի վրա գրվում է պացիենտի ազգանունը, անունը, հայրանունը, ընդունման ամսաթիվը և նմուշի տեսակը, տարան կնքվում է, տեղադրվում է հատուկ շարժական ջերմամեկուսիչ բեռնարկղի մեջ, որը հագեցած է սառեցման տարրերով և տեղափոխվում է 2-8˚С ջերմաստիճանում: Տեղափոխման ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը: Փոխադրումը պետք է իրականացվի վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների համաձայն (ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ. հունիսի 23-ի N 38-Ն հրաման):

4) Ուղեկցող փաստաթղթերը կազմվում են երկու օրինակից, որոնցից մեկը նմուշների հետ ուղարկվում է լաբորատորիա, մյուսը՝ պատճենը, մնում է նմուշները փորձաքննության ուղարկող անձի/ հաստատության մոտ:

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded