Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանն Արևմուտքի հետ համատեղ վա-բանկ է գնում. ի՞նչ կպատասխանի Մոսկվան

ANALYSIS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունն է նաև հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

Ի՞նչ է սա նշանակում, նախ և առաջ այն, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց առանձնցնելու Արցախը, նշելու վերջինիս սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվանում են Արցախի բանակցային գործընթացից և առաջարկում են Ստեփանակերտին տետ-ա-տետ բանակցել Ալիևի ռեժիմի հետ: Համապարփակ պայմանագրի ստորագրումը այս համատեքստում բերելու է նաև ՌԴ խաղաղախահ զորախմբի Արցախից դուրս բերմանը, ինչը Փաշինյանը չի կարող չգիտակցել: Բացի այդ, ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը ՀՀ և վերջինիս աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին նույնպես իր մեջ հակառուսական քաղաքականության տարրեր է պարունակում, այն պարզ պատճառով, որ Կրեմլը ընդամենը օրեր առաջ էր դեմ արտահայտվել այդ մեխանիզմի ներդրմանը, ավելին՝ Մոսկվայից հայտնել էին, որ կողմերին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակը, որը, ինչպես հասկանում ենք, հայկական կողմը մերժել է:

Ուշագրավ է նաև այն, թե ինչպես են փոփոխվել Նիկոլ Փաշինյանի հրապարակավ հնչեցրած գնահատականները, կարծիքները և պնդումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: 2018-ի ապրիլին Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ չի լինելու Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծում, իսկ լուծումը գտնելու են ժողովրդի հետ համատեղ: Այնուհետև, արդեն 2019-ին Փաշինյանը չցանկացավ հայտնել, թե ինչի շուրջ է բանակցում Ալիևի հետ՝ պնդելով, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է: 2020-ին հնչեց նրա հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ: Դրան հաջորդեց 44 օրյա պատերազմը: Երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա որևէ գործնական հնարավորություն՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս թողնելու համար:

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս Փաշինյանը հայտարարեց. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռևս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում արագացնելու այն պրոցեսները, որոնք կհանգեցնեն նախ՝ ՌԴ-ի տարածաշրջանից դուրս գալուն և այնուհետև լրջագույն անվտանգային սպառնալիք կստեղծեն Արցախում ապրող մեր հայրենակիցների համար: Ինչևէ, գնդակը, ինչպես ասում են, Մոսկվայի դաշտում է...

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation