Հնդկաստանը Հայաստանին 478 մլն դրամ աջակցություն կտրամադրի
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով Հնդկաստանի կառավարությունը Հայաստանին 478 272 300 մլն դրամի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց, որ որ նշված գումարը կտրամադրվի գլխավորապես համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերին, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես` բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծմանը։
Հնդկաստանի օժանդակությամբ մարդասիրական և տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից Հայաստանին են տրամադրվել մի շարք մարդասիրական օգնություններ։
Հիշեցնենք` դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր 2022թ. հուլիսի 4-ին։
Կառավարության այսօրվա որոշմամբ այն դրական եզրակացությամբ ներկայացվում է ՀՀ նախագահի հաստատմանը։
Նախագահի հրամանագրից հետո դրամաշնորհի պայմանագիրն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



