Աղավնաձոր գյուղում անասնագոմերից մեկի և կից հացատան տանիքներում խոշոր հրդեհ է բռնկվել
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 05։08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է տան, անասնագոմի տանիքներ և պահեստավորած անասնակեր:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի և կից հացատան տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։29-ին, մարվել՝ 06։58-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ), տանիքում պահեստավորած մոտ 60 հակ անասնակեր և հացատան (մոտ 50 քմ) ծածկը՝ մասամբ մոտ 20 քմ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



