Լավագույն մաղթանքներով, ջերմորեն շնորհավորում եմ բոլոր հայ ուսուցիչներին. Զաքարյան
SOCIETYԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավագույն մաղթանքներով, ջերմորեն շնորհավորում եմ բոլոր հայ ուսուցիչներին` կարևոր տոնի առթիվ:
Սիրելի ուսուցիչներ, Դուք հայոց պետականության երեք անփոխարինելի հենասյուներից մեկն եք, որն իրավունք չունի սխալներ գործելու: Ձեր գործած սխալների արդյունքում հասարակություն են մուտք գործում մարդկային կերպարանքով չարիքներ, որոնք ծանր հարված են հասցնում երկրին:
Ցանկանում եմ, որ ձեր հետագա առաքելության մեջ ի նկատի ունենաք պատմական այս դաժան ու ազգակործան փուլը: Գրագետ, բանիմաց աշակերտ պատրաստելուց առաջ` նախ դաստիարակեք հավատարիմ, պարկեշտ, բարոյական, հայրենասեր ու հայրենատեր մարդիկ: Դա ավելի կարևոր է, քան ցանկացած գիտելիք, որն ունենալով հանդերձ` հայը դառնում է հողատու, դավաճան, գաղթական, փախստական, անհայրենիք, սորոսական կամ թրքամոլ:
Ոչ երանելի են այն ուսուցիչները, որոնց աշակերտներն այսօր կործանում են Արցախն ու Հայաստանը:
Երանի այն ուսուցիչներին, որոնք իրավամբ կհպարտանան իրենց սաներով ու կըմոշխնեն իրենց առաքելության պտուղները:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



