Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս հանցագործությունները միջազգային դատարանի եւ հանրության կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան. Թ. Թովմասյան
BLOGԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հետևողականորեն հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունները պետական մակարդակով հովանավորվող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Պատերազմական այս հանցագործությունները ոտնահարում են բոլոր այն մեխանիզմները, միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջները, որոնց ջատագովն է միջազգային հանրությունը, և որոնցով որ պետությունները պարտավորվել են առաջնորդվել ժամանակակից միջազգային հարաբերություններում։
Ռազմագերիների կյանքի իրավունքի ոտնահարման այս հանցագործությունները ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները՝ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները։
Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ նամակներ եմ ուղարկում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր միջազգային գործընկերներին՝ շտապ գործարկելու բոլոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ ի պաշտպանության միջազգային հանրության «մարդասիրական մանդատի» ներքո գտնվող հայ ռազմագերիների իրավունքների։
Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս հանցագործությունները միջազգային դատարանի եւ հանրության կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան դրանց քրեաիրավական որակման առումով, և հանցագործները շտապ ենթարկվեն պատասխանատվության։
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



