Միայն զենքո՛վ է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ
SOCIETYՄիայն զենքո՛վ է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը, Հայ ժողովուրդն այսուհետ պետք է անհապաղ զինվեն՝ դառնալով 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից), ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում անհնարինը դարձնել հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ: Եթե 1941 թվականին սովետական Հայաստանի մոտ 1,5 միլիոն բնակչությունից և աշխարհում այդ ժամանակ բնակվող մոտ 3,5 միլիոն Հայերից Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 Հայ (որոնցից զոհվել են շուրջ 300.000-ը), հիմա Հայաստանում բնակվող շուրջ 3 միլիոն Հայերից և աշխարհում բնակվող շուրջ 7 միլիոն Հայերից ո՞նց կարող է չկարողանանք ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ:
Միայն Եռագույնի, ասել է թե՝ Հայոց Ազգային Բանակի շուրջ համախմբված Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը, Հայ ժողովուրդը կարող են ստեղծել 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ, որը կլինի ահ ու սարսափը Հայաստանի ու Հայ ազգի բոլոր թշնամիների համար:
Պարտադի՛ր է համախմբումը Եռագույնի, ասել է թե՝ Հայոց Ազգային Բանակի շուրջ:
Պարտադի՛ր է ստեղծումը ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ:
Պարտադի՛ր է վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանի տարածքային ամբողջականության:
Պարտադի՛ր է հզորացումը Հայաստանի:
Կունենա՞նք 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս տեղն արևի տակ, չե՞նք ունենա 100.000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



