Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Խերսոնի մարզում երկու բնակավայր է գրավել
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Խերսոնի մարզի երկու բնակավայր։ Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ Արխանգելսկոյե և Միրոլյուբովկա բնակավայրերը գրավվել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության բրիգադներից մեկի կողմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ավարտվել է ՌԴ-ին միանալու հարցով քվեարկությունը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ռուսական բանակի կողմից վերահսկվող տարածքներում, ինչպես նաև ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում։
ԴԺՀ-ում հանրաքվեի մասնակիցների 99,23%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն, ԼԺՀ-ում՝ 98%-ը, Խերսոնի մարզում՝ 87%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93%-ը։ Քվեարկությունը վավեր է ճանաչվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



