Արդարադատության ակադեմիայի շինության պարիսպը փլուզվել է
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 1-ին, ժամը 06:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում Արդարադատության ակադեմիայի շինության պատերը և հենասյուները փլուզվել են, լցվել մոտակա շինարարական հրապարակ․ տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արդարադատության ակադեմիայի վարչական շենքի հարևանությամբ կառուցվող շենքի փոսորակի եզրից տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարիսպը (մոտ 8 քմ). տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



