Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ և ինչպես այլասերվեց պրոֆեսիոնալ սպորտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պրոֆեսիոնալ սպորտը, բացի մեծ հետաքրքրությունից, մրցակցությունից, ենթադրում է մեծ փողեր, ինտրիգներ, դոպինգներ, տրանսֆերներ, գովազդ և այլն... Բայց պատկերացրեք, որ ներկայիս զարգացած պրոֆեսիոնալ սպորտը եղել է և նախկինում, ընդ որում՝ այն ժամանակ էլ են այդ ոլորտում փողերի հսկայական շրջանառություններ եղել: Դրանք եղել են օլիմպիական խաղերի ժամանակ հին Հունաստանում և Հռոմում: Թվում է, թե այն հին ժամանակներում մրցումները անցնում էին անշահախնդրության և ազատ մրցակցության պայմաններում, ու երիտասարդ մարզիկները ցուցադրում էին իրենց ուժը և ճարպկությունը: Ինչ վերաբերում է ազատ մրցակցությանը, հնարավոր է, որ դա եղել է, բայց այն ժամանակ այնպիսի գումարներ են շրջանառվել, որ անհնար էր՝ անազնիվ պայքար չլիներ:

Օլիմպիադայում հաղթողներին ոչ միայն ձիթենու պսակ էին տալիս և արձանը կանգնեցնում, նրանց նաև միանվագ պարգևատրում էին ու նշանակում ցմահ թոշակ, կամ ցմահ ազատում հարկերից: Հայտնի է, որ ժամանակին Հին Աթենքի բարձրագույն պաշտոնյա հանդիսացող Սոլոնը յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի իր քաղաքի բյուջեից վճարում էր 500 դրախմ (սա համարժեք է աթենացի զինվորի երկու տարվա աշխատավարձին): Ինչպես տեսնում ենք, դեռ հնում բավականին շահավետ է եղել դառնալ լավ մարզիկ: Իտալիայի հարավում հնէաբանների կողմից մի դամբարանում մահացածի ոսկորների հետ հայտնաբերվել են ձիթայուղով սափորներ: Ըստ նրանց, դա օլիմպիական չեմպիոնի դամբարան է, իսկ սափորները նրա մրցումների արդյունքում ձեռք բերած պարգևներն են:

Հայտնի է, որ վազքի մրցման ժամանակ հաղթողին տրվել է այդպիսի 100 սափոր, կամ 1000 լիտր ձիթայուղ (ներկայիս հաշվարկներով դրա արժեքը մոտավորապես 100 000 դոլար է): Պատմաբանները համոզված են, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում Հունաստանում եղել են պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք մարզվել են ամբողջ օրը: Եղել են նաև հատուկ դիետաներ և մարզիչների ու օգնականների հաստիքներ: Հաշվի առնենք, որ մարզիկի՝ օլիմպիադայում հաղթանակը պետք էր ոչ միայն իրեն՝ մարզիկին, այլ նաև համապատասխան քաղաք-պետությանը, որը ուղարկել է նրան: Պարզ է, որ ծաղկում էր նաև «աստղերի վաճառքը»՝ տրանսֆերները:

Ընդ որում, այդ վաճառքը այն աստիճանի էր, որ անգամ դատավորները չէին կարողանում ոչինչ անել: Իհարկե, չմոռանանք, որ այդ պայմաններում արդեն իսկ դատավորների անկաշառության մեջ դժվար է համոզված լինել: Այնպես որ, դժվար թե օլիմպիադաներում պայքարը արդար լիներ: Խաղերի օրենքների պահպանմանը հետևում էին 10 գլխավոր դատավորները և, այսպես կոչված, էլլանոդիկները: Ամենատարածված խախտումը հակառակորդներին կաշառելն էր: Նա, ով բռնվում էր այդ գործում, խիստ պատժվում էր (և՛ կաշառք տվողը, և՛ վերցնողը): Ընդ որում, պատժում էին անգամ տեղում՝ մտրակահարելով: Օրինակ՝ թեսալացի Էվպոլոմը 98-րդ օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտի մրցումներում որոշակի գումար էր տվել իր երեք հակառակորդներին, որ նրանք պարտվեն: Արդյունքում չորսին էլ այդ ամենի համար պատժել են:

Համարվում է, որ օլիմպիական խաղերը դադարեցվել են քրիստոնեության տարածման հետ կապված՝ 3-4-րդ դարերում, քանի որ քրիստոնյաները փորձում էին մոռացության տալ հեթանոսական բոլոր սովորությունները: Բայց կա ևս մի կարծիք, որ այն ժամանակ այդ խաղերը այնքան էին այլասերվել, որ անհնար էր դրանք շարունակել: Ի վերջո համարյա արդեն նույն վիճակն է նկատվում նաև մեր ժամանակակից սպորտում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46