Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառազինությունների ձեռքբերման հարցը Հայաստանի համար միշտ էլ կարևոր նշանակություն ունեցող խնդիր է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է միլիարդավոր դոլարների նորագույն սպառազինություններ գնելու միջոցով փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Սակայն հայկական կողմի համար նոր սպառազինությունների ձեռքբերումն առավել քան հրատապ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Թվում էր, թե փաշինյանական պարտությունից հետո Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրեր նորագույն սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, այս հարցում էական խնդրահարույց թեմաներ կան։ Իշխանական պատգամավորների կողմից այս օրերին դժգոհություններ են հնչում, թե իբր 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից դեպի Հայաստան զենք չի մտել, «Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր» և այլն։ Բայց առավել տարօրինակ է, երբ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն է հայտարարում, թե Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Ամեն իրավիճակ իր պատճառներն ունի։

Սա փաստում է, թե ինչ վիճակի են ՀՀ իշխանությունները հասցրել դաշնակիցների հետ հարաբերությունները, որ վճարել են, բայց չեն կարողանում սպառազինությունները ստանալ։ Եթե, իհարկե, ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իսկ նրա խոսքերին հավատալը հիմա արդեն ոչ թե պարզապես միամտություն է, այլ հիմարություն: Այնպես չէ, որ զենքի մատակարարումը կատարվում է ինչպես, օրինակ՝ շուկայում սովորական ապրանքներ գնելու տեսքով։

Նախ՝ դրա համար նախօրոք պայմանագրեր են կնքվում, ժամկետներ են սահմանվում, որոնք կարող են մինչև մի քանի տարի նախատեսել, որպեսզի արտադրող կազմակերպությունը հասցնի դրանք արտադրել և մատակարարել։ Եվ հաճախ պատահում են նաև դեպքեր, երբ ռազմարդյունաբերությունն, ուղղակի ծանրաբեռնվածության տակ հայտնվելով, ուշացնում է սպառազինությունների մատակարարումը։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում ուշանում են ռուսական սպառազինության մատակարարումները։ Բացի այդ, զարմանալի է, թե ինչպե՞ս էր պատահում, որ նախկին նախագահների օրոք, որոնց կառավարման ժամանակաշրջանն անընդհատ քննադատության էր ենթարկվում Փաշինյանի կողմից, Հայաստանը սպառազինությունների մատակարարման հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, իսկ հիմա հանկարծ խնդիրներ է ունենում։

Եվ պատահական չէ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս խնդրին՝ նշելով, որ ո՛չ իր ժամանակ, ո՛չ էլ երրորդ նախագահի օրոք զենքի մատակարարումը խնդիր չի եղել։ Մասնագետները ևս փաստում են, որ նախկինում Հայաստանը անգամ վարկով է սպառազինություններ ձեռք բերել, իսկ որոշ դեպքերում էլ զենքը տրամադրվել է ռազմատեխնիկական օգնության շրջանակներում, այսինքն՝ առանց գումարի։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ զենքի ձեռքբերումն իրականացվել է այդ գործում ներգրավված անհատների միջոցով, օրինակ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հիմա ամբողջ կառավարությունը լծվել է այդ գործին, «տանջվում-տառապում» է, բայց չի կարողանում ստանալ այն զենքը, որի համար վճարված է։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն ակնարկում է, թե գումարի խնդիր չունեն, բայց մատակարարումների խնդիր ունեն։ Եթե գումարի խնդիր չկա, ապա զենքի համաշխարհային շուկան այնքան մեծ է, որ ահռելի մատակարարումներ կարելի է կազմակերպել։ Նույնիսկ Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելից են հայտարարել, թե պատրաստ են զենք վաճառել նաև Հայաստանին։ Եվ բոլոր հնարավորությունները կան, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի զենքի ձեռքբերման ուղղությունը, սպառազինությունների տարբեր բաղադրիչներ ձեռք բերի ոչ թե մեկ, այլ տարբեր երկրներից, սակայն իշխանությունները դատարկ խոսակցություններից այն կողմ չեն անցնում։ Չնայած ներկայիս իշխանությունների դեպքում միայն զենքի մատակարարման հարցը չէ, որ ձախողվում է, բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է։ Մի հայտնի խոսք կա, որ ասում են՝ «դու նույնիսկ վերելակը կանչես, չի գա»։

Սա շատ տիպիկ է բնորոշում Փաշինյանի կառավարումն ու կառավարությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը Հայաստանին մատակարարվելիք սպառազինության արգելափակումը պայմանավորում է մեր դաշնակիցների հետ հարաբերություններում Ադրբեջանի հասած հաջողություններով, քանի որ, ըստ երևույթին, Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի, ու հաջողում է: Այսինքն, Փաշինյանն ինքն է հաստատում դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունը, երբ թշնամին Հայաստանին վերաբերող հարցերում կարողանում է մեծ ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների դիրքորոշման վրա։ Այդ մասին, ի դեպ, արդեն չորս տարուց ավելի խոսում են թե՛ ԶԼՄ-ները, թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները։

Նախկինում երբեք Ադրբեջանը չի կարողացել դիվանագիտական հարթակում հաղթել Հայաստանին և միշտ պարտվածի դիրքերից է հանդես եկել։ Եվ 2016 թվականին նույնիսկ Ալիևն էր խոստովանում, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Իսկ Փաշինյանը ոչ միայն փոշիացրեց մեր դիվանագիտական հաջողությունները, այլև այն աստիճանի է հասցրել, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը դադարել է գործոն լինելուց։ Մեզ վերաբերող հարցերն ուրիշներն են որոշում։ Ապիկարության (սա՝ լավագույն դեպքում) արդյունքում Փաշինյանի իշխանությունն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ Բաքուն մեկը մյուսի հետևից մարսում է իր հանցագործությունները՝ մնալով անպատիժ։ Իսկ այս իրողությունը պայմաններ է ստեղծում, որ Ադրբեջանի ախորժակն ավելի բացվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded