Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


«Ճանաչիր դավաճանին». Ադրբեջանում արշավ է սկսվել ընդդիմության դեմ, բայց ինչ-որ բան սխալ է ստացվել․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

bbc.com-ը գրում է, որ Ադրբեջանում հարևան Հայաստանի հետ հակամարտության վերջին սրման ֆոնին Facebook-ում գործարկվել է #xainitanı (ադրբեջաներեն՝ «ճանաչիր դավաճանին») հեշթեգը, որտեղ հրապարակվում են այն հայտնի հասարակական գործիչների նկարները, որոնք համաձայն չեն Հայաստանի հետ սահմանին վերջին սրացումներին։ Քարոզարշավից տուժել են քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն, բլոգեր Օրխան Աղաևը, պատմաբան Ալթայ Գոյուշովը, նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, լրագրողներ Աֆղան Մուխթարլին, Սևինջ Օսմանգիզին և այլոք: Քարոզարշավը, ըստ երևույթին, խթանում են իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամները: Օրինակ՝ կուսակցության՝ Բարդայի շրջանի կառույցի ղեկավարի և նրա ենթակաների պրոֆիլներում է այդ հեշթեգը հայտնվել։

Նույն «դավաճանների» ցուցակը հրապարակել են նաև «Յենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական կառույցի անդամները։ Բացի այդ, «Ադրբեջան» պետական թերթը հրապարակել է «դավաճանների» մասին մի նյութ՝ նրանց բացահայտելու վատ քողարկված կոչով։ Ադրբեջանցի հայտնի լրագրող և քաղաքական էմիգրանտ Աֆղան Մուխթարլիի լուսանկարի տակ «Մենք ճանաչում ենք դավաճանին» դրոշմն է ու նրանից մեջբերում. «Ադրբեջանական կողմը բացահայտորեն հայտարարում է այլ պետության տարածքը զավթելու իր մտադրության մասին»։ BBC-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ դրանք իրոք իր խոսքերն են։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը իր սահմաններից դուրս ոչ մի տեղ չպետք է մասնակցի ռազմական գործողության, և եթե այդ գործողությունը նպատակ ունի գրավել հարևան երկրի տարածքը, ապա ես դեմ եմ դրան,- ասել է նա,- միջազգային իրավունքով երկրները այլ պետությունների կողմից ճանաչված սահմաններ ունեն, ես դեմ եմ, որ մեր զորքերը լինեն Զանգեզուրում (Սյունիք), և այնտեղ զոհվեն մեր զինվորները»։ Նրա խոսքով, նախագահ Ալիևը Ադրբեջանին դրել է «այսօրվա անելանելի դրության մեջ»։

«Ռուսաստանը միջուկային մեծ երկիր է, և ամբողջ աշխարհն է միավորվել Ուկրաինայում նրա դեմ, նրան թույլ չեն տա գրավել մեկ այլ երկրի տարածքը, և առավել ևս մեզ դա թույլ չեն տա»,- հիշեցրել է Մուխթարլին։ Նա նշել է, որ օտարերկրյա քաղաքական գործիչները տեր են կանգնել Հայաստանին, և նոր սրացումների դեպքում կարող են հետևել պատժամիջոցներ։ «Այդ ամենը կազդի մեր ժողովրդի, այլ ոչ թե իշխանությունների վրա, և եթե այս պատճառով ես դավաճան եմ, ուրեմն այդպես էլ թող լինի»,- ասել է լրագրողը։ Մուխթարլին նաև կարծում է, որ հեշթեգների արշավն անհաջող է եղել։ «Նրանց ծաղրում են, որովհետև եթե դու ստում ես, իսկ մարդիկ դա գիտեն, ապա նման արշավը չի կարող հաջողություն ունենալ,- ասել է նա,- և՛ ես, և՛ Թոֆիգ Յագուբլուն կռվել ենք Ղարաբաղում 1990-ականներին, մարդիկ դա գիտեն, և մեզ ինչքան ուզում են, կարող են «դավաճան» անվանել, մարդիկ ինձ աջակցում են»։ BBC-ի թղթակիցը ընդհանուր առմամբ Facebook-ում գտել է #xainitanı հեշթեգի 40 ստատուս, և դրանց հեղինակներից շատերն ունեն պաշտոնյաների պրոֆիլներ: Այնպես որ, ըստ երևույթին, հեշթեգը տարածված չէ լայն հանրության շրջանում։ Նույն հեշթեգով ավելի շատ գրառումներ կան Twitter-ում, սակայն թվիթների որոշ մասը ևս գրված է հենց պաշտոնյաների կողմից, իսկ մնացածը հիմնականում ուղղակի դատապարտում են: «Տղե՛րք, որտե՞ղ դիմել «#xainitanı» ցուցակին անդամակցելու համար, վերջնաժամկետը ե՞րբ է»,- կատակել է ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին: Ի դեպ, եթե քարոզարշավն ինքնին սկսվել է վերջերս, ապա ակտիվիստներին դավաճան անվանող նույնանուն Youtube ալիքը գոյություն ունի արդեն կես տարի և ունի ընդամենը 219 բաժանորդ։

Մի՞թե նոր պատերազմը ընդունելի չէ: Ադրբեջանում նոր սրացմանը քննադատաբար արտահայտվողների թվում կան այնպիսիք, ովքեր աջակցել են իրենց երկրին 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ իշխանությանը աջակցել էր ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քարիմլին՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքի մի մասը օկուպացված է։ Բայց հիմա նա այլ կերպ է խոսում: «Հիմա բոլորը մտածում են, թե ինչո՞ւ մենք մի քանի ժամվա ընթացքում 50 մարդ կորցրինք (ենթադրաբար) «սովահար թշնամու» դեմ կռվում», - գրել է նա սեպտեմբերի 14-ին, երբ հայտնի էին դարձել ադրբեջանական կողմի զոհերի մասին առաջին տվյալները։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջերս այցը Երևան (որտեղ նա ասել է, որ հենց Ադրբեջանն է սկսել Հայաստանի հետ սահմանային այս հակամարտությունը), Քարիմլին գրել է, որ եթե Հայաստանը նախկինում համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը, ապա այժմ Ալիևի ջանքերով Ադրբեջանն է գտնվում «Պուտինի խորտակվող նավակի մեջ»:

Հայաստանի հետ սեպտեմբերյան սրացման արձագանքը ադրբեջանական հասարակության մեջ երկիմաստ է, համեմատած 2020 թվականի պատերազմի հետ։ Մարդիկ սոցցանցերում ադրբեջանական դրոշներ են կախում, ոմանք՝ պատերազմի, ոմանք էլ խաղաղության կոչեր են անում, սարսափում են տասնյակ զինվորների մահից, ցավակցական խոսքեր են գրում։ «Այս պատերազմը, ինչպես ցանկացած պատերազմ, պետք է դադարեցվի»,- գրել է Ռուֆաթ անունով օգտատերը։ «Հավերժ փառք հերոսներին, շատ ցավալի և դառն է կորցնել երիտասարդ առողջ տղաների, ովքեր կապրեին ու կապրեին»,- գրել է Ռեյհան անունով օգտատերը։ Մեկ այլ կին պատմել է, թե ինչպես է անհանգստանում իր այն հարազատների համար, որոնց որդիներն այժմ ծառայում են Հայաստանի սահմանին գտնվող բանակային զորամասերում:

Ոչ միայն ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը, այլ նաև շատ փորձագետներ հակված են կարծելու, որ վերջին բախումների մեղավորը Ադրբեջանն է։ «Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, որ Ադրբեջանն է սկսել այդ գործողությունը Հայաստանի տարածքում: Դա խոստովանում են նույնիսկ ադրբեջանցի մեկնաբանները: Հայաստանը ներկայումս թույլ է, և քիչ է շահագրգռված խախտել ստատուս քվոն», - բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է մեկնաբանել իրավիճակը։ «Ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց հիմա: Նրանք ցանկանում են փորձարկել Ռուսաստանի վճռականությունը Ուկրաինայում ձախողման դեպքում, տեսնել, թե ինչպես է ՀԱՊԿ-ը պաշտպանելու Հայաստանին հիմա և հնարավոր ապագա սցենարների դեպքում»,- գրել է նա իր Twitter-ում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead