Բժիշկները պայքարում են ամուսնու կրակոցից վիրավորված կնոջ կյանքը փրկելու համար
SOCIETYԱյսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցում ողբերգական միջադեպ է գրանցվել: Ամուսինն իր մոտ եղած հրազենով կրակել է Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակում պառկած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Առողջապահության նախարությունից տեղեկացնում են, որ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար:
Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է:
Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Այս պահին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում կատարվում է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



