Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու. Կարեն Ավագյան
BLOGԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սպասումը ցանկացած իրադարձությունից դարձել է հասարակության համար նոր սնունդ: Սնունդ, մատուցվում է մեկ սառը, մեկ տաք նաև փչացած, հնացած: Կապված նախորոք որոշված սննդային ռացիոնով ուղղորդում հասարակությանը:
Ձևավորված մթնոլորտը որևէ կերպ թույլ չի տալիս իրադարձությունը, որը կարող է վերաճել իրական փրկօղակի` դառնա սկզբում մտածելու, իսկ հետո գործելու առիթ:
Կմտածեք, թե ինչ անենք, եթե մթնոլորտը այդպիսին է: Սակայն մթնոլորտն այդպիսին չէ, այն ինքնաբերաբեր չի այդպիսին դառնում: Դառնում է միայն այն դեպքում երբ նման սննդի սպառողները շատանում են:
Այն ձևավորվում են: Նույնիսկ այն տպավորությունը, որը Ձեզ թվում է թե ստացել եք միայն տեսածի ու լսածի հիման վրա և այն ուղղորդված չէ, միևնույն է դա այդպես չէ: Ձեզ ցույց են տալիս այն կողմը, որը առավել կանխատեսելի և ուղղորդվող կդարձնի Ձեր տպավորությունը և վարքագիծը:
Կասեք, թե այս դեպքում ինչ անենք: Իշխանությունն էլ է իրենց ձեռքը բռնազավթված, իրենց կեղտոտ տեխնոլոգիաներն էլ: Այստեղ էլ անելիք ունենք: Իրադարձությունները մի դիտարկեք Ձեզ նետված կերակուր: Այն ընդունեք միայն փրկօղակ,որից պետք է կառչել ունեցած ամբողջ ուժով: Կասեք, բա որ այդ անգամն էլ չստացվի: Կպատասխանեմ` անդադար, այնքան մինչև ստացվի: Այնքան մինչև խաղաղվի հայոց հողն ու հայոց արժանապատվությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



