Հայաստանում քաղաքական միտքը մահանում է, իսկ մարտահրավերները շատանում են. Արմեն Աշոտյան
BLOG
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Քանզի ինձ արդեն գրեթե 4 տարի է, ինչ չեն հրավիրում Հանրայինում հարցազրույցի, տեղադրում եմ Նիկոլի թորշոմած քաղաքական վարկանիշի մերսման սրահի վերածված ալիքում իմ վերջին հարցազրույցից հատվածներ, 26.12.2018:
Խնդրում եմ, ծախսեք մի քանի րոպե և լսեք:
Լսեք արդեն այսօրվա իրականության մեջ, նայեք այսօրվա աչքերով և օգնեք կանխել այսօր կանխագուշակվող նոր աղետները:
Հայաստանում քաղաքական միտքը մահանում է, իսկ մարտահրավերները շատանում են:
Ղարաբաղյան ճակատում անհասկանալի լավատեսությունը, որը հորդում է բոլոր կողմերից, այդ թվում ՝ Մինսկի Խմբի համանախագահ երկրներից, արհեստական դրական սպասումներ առաջացնելու գործընթաց է, որի տակ ես տեսնում եմ մանիպուլյացիա, միտում:
Երկրի վարչապետը, ով ներկայացնում է հայկական կողմը բանակցային գործընթացում, ասում է՝ ադրբեջանցիներն իրեն ասել են, որ Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում համաձայնություններ տեղի չեն ունեցել:
Այսպիսի զարհուրելի քաղաքական հայտարարություն ՀՀ վարչապետն անելու իրավունք չունի. անգամ Ադրբեջանի ղեկավարները նման բան չեն հանդգնել ասել, որովհետև եղել են համաձայնություններ:
ՄԽ համանախագահները վերջին շրջանում պարբերաբար հղում էին անում Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների և որոշումների վրա, բայց արդեն երկրորդ հայտարարությունն է, որտեղ ՄԽ համանախագահները հղում են անում ոչ թե այդ պայմանավորվածությունների, այլ ինստիտուցիոնալ որևէ հիմք չունեցող, որևէ տեղ չամրագրված
Ալիև-Փաշինյանի կարճատև զրույցին ՝ Դուշանբեում:
Բանակցային գործընթացում Հայաստանի կողմից որդեգրված վերջին քաղաքականությունը հղի է 2019-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծագույն կորուստներով և վտանգներով, որովհետև ՄԽ վերջին հայտարարությունների մեջ չի այլևս նշվում, թե ինչ սկզբունքների հիման վրա է կարգավորվելու հակամարտությունը. արդյո՞ք ինքնորոշման իրավունքը դիտվում է որպես սկզբունք:
Հայանպաստ, դիվանագիտական առումով բանակցային բեկում 2019-ին չի լինելու:
Այսօրվա իշխանությունը խարսխված է 4 հիմնական սկզբունքների վրա ՝
* բլեֆ
* կիսագրագիտություն
* վարչական ռեսուրս
* ամբարտավանություն:
Ինչպիսի՞ն է լինելու հաջորդ ընտրական ժամանակահատվածը ՝ հնգամյա՞, թե՞ ՝ երկամյա:
Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգն այլևս «թափ չտա»:
Մենք կողմ ենք, որ ՀՀ հաջորդ ընտրությունները լինեն բնական, ոչ ֆորս-մաժորային քաղաքական իրավիճակում:





















































1
With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert
2
The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia
E-auto Becomes the Official Represen...
3
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
4
SoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers
5
IDBank and Idram participate in Career City Fest