Նիկոլի առաքելությունը մեզ կաթվածահար անելն է. Վրթանեսյան
BLOGՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատ-շատերը շարունակում են վրդովվել, որ Նիկոլն ու իր թիմը լավ չեն աշխատում։ Ասում են. «Լավ չի պատրաստվում պատերազմին, լավ չի դիվանագիտությունը վարում ևն, ևն... Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևից հարցնել, թե իր պատկերացրած Հայաստանի սահմանները որոնք են», և այլն, և այլն։
Ժողովուրդ ջան, լավ, ինչքա՞ն կարելի է այդ հիմարությունը կրկնել։
Նիկոլը շատ լավ է պատրաստվել պատերազմին։ Ամեն ինչ հաշվարկել, ամեն ինչ արել է, որպեսզի մենք այդ պատերազմում պարտվենք ու դուրս գանք այնպիսի կորուստներով, որ դրանից հետո ինչ ուզենա, անի մեզ հետ։
Նա տանում է պարտության, այդ պարտության մեղավորներին արդեն նշանակած. ընդդիմությանը, զինվորականներին, ՀԱՊԿ-ին, ռուսներին... Խաղից հանել է բոլոր նրանց, ովքեր կարող էին այս իրավիճակում իրենից անկախ ինչ-որ բան փոխել ի օգուտ հայերի։
Եթե այդքան մեղավորները քչություն անեն, ապա Պելոսիին կմեղադրի, թե խաբեց, չպաշտպանեց (թեպետ Պելոսին պաշտպանելու խոստում չի էլ տվել)։ Հեչ չլինի, կասեն. «Menq bolors enq mexavor!!1»
Նիկոլի առաքելությունը մեզ կաթվածահար անելն է։ Մինչ նա է տիրում Հայաստանում, մենք դիմադրելու շանս չունենք։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



