ԱԺ-ն արտահերթ կքննարկի ՌԴ-ից վարկ վերցնելու համաձայնագիրը
ECONOMICSՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոշում է կայացվել առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացում:
Կառավարությունը նման որոշում է կայացրել ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը», - նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
XX
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



