Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես «չինական խնձորը» դարձավ նարինջ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևի թե նարինջը ամենահայտնի և բոլորի կողմից սիրված ցիտրուսային միրգն է։ Այդ մրգի ռուսերեն «ապելսին» անվանումը, որը նաև հանրահայտ է հայերեն խոսակցական լեզվում, փոխառնված է հոլանդերեն «appelsien» բառից։ Կա տեսակետ, որ իրականում հիմքում երկու բառ է՝ «apple»` խնձոր, և «cina» (China)՝ Չինաստան: Դրա մասին է վկայում նաև ֆրանսերեն «pomme de Chine» անվանումը , որը թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր», թեպետ ներկայում ֆրանսերենում այն փոխարինվել է «orange» բառով։ Ըստ գիտնականների, նարինջը, ինչպես նաև ցիտրուսային մրգերի մեծ մասը, ծնվել է Հարավ-արևել յան Ասիայում: Բույսը մշակվել է Չինաստանում մ.թ.ա 2,5 հազար տարի առաջ:

Օրինակ՝ չինական ձեռագրերից մեկում, որը թվագրվում է 1178 թվականով, նկարագրված են նարինջների և մանդարինների լավագույն 27 տեսակները: Հայտնի է նաև, որ քաղցր նարինջը Եվրոպա է մտել միայն 15-րդ դարում: Վարկածներից մեկի համաձայն, այդ ցիտրուսային միրգը բերվել է 1429 թվականին Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան կատարած ճանապարհորդությունից հետո: Դրանից հետո արագորեն տարածվել է նարնջի ծառերի մշակման նորաձևությունը՝ դրանց համար սկսել են կառուցել հատուկ ջերմոցներ կոչվող ապակե կառույցներ, որոնք կոչվել են օրանժերիաներ (ֆրանսերեն orange՝ «նարիջ» բառից): Մինչև 15-18-րդ դարերը նարինջը աճեցվել է բացառապես ջերմոցներում: Հատկապես շատ ջերմոցներ են եղել Լոնդոնի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի շրջակայքում:

Այնուամենայնիվ, հարավային Եվրոպայում 18-րդ դարում արդեն սկսել են բաց դաշտում ցիտրուսային մրգեր աճեցնելու փորձեր կատարել: Բույսի տարածմանը նպաստել են իսպանացի և պորտուգալացի գաղութարարները, որոնք 15-16-րդ դարերում նարինջը կիտրոնի և այլ ցիտրուսայինների հետ տարել են Արևմտյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներ: Ավելի վաղ արաբ և հնդիկ ծովայիններն են այդ միրգը տարել Աֆրիկայի արևել յան ափեր: Այսպիսով, նարինջը աստիճանաբար դարձել է երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային շրջանների հիմնական պտղատու մշակաբույսերից մեկը: Ներկայում ժամանակակից աշխարհում նարնջի ոչ մի վայրի ձև չի պահպանվել: Համաձայն դասակարգումներից մեկի, նարինջները բաժանվում են սովորական, պորտալարային և արյունային տեսակների: Արյունային նարինջների տարբերությունը միջուկի և կեղևի կարմիր գույնն է, որն առաջանում է անտոցիանին պիգմենտի շնորհիվ:

Օրինակ՝ իսպանական թագավորական նարնջենին ունի համեղ և յուրօրինակ պտղամսով փոքրիկ վառ կարմիր պտուղներ: Առանձնանում է նաև կլեմենտին տեսակը, որը մանդարինի և նարնջի հիբրիդ է՝ ստեղծված 1902 թվականին ֆրանսիացի քահանա և պտղաբույծ հայր Կլեմենտի կողմից: Նարնջի սովորական տեսակներն ունեն տարբեր չափերի պտուղներ դեղին, հյութեղ պտղամսով: Պորտալարային տեսակներում պտուղներն ավելի մեծ են, այդ տեսակը ավելի վաղ է հասունանում, իսկ առանձնահատկությունը պտղի վերին մասի ելուստն է: Նարինջն ուտում են թարմ վիճակում, վերածում հյութերի, պահածոների, ջեմի, չրերի, մարմելադի, օգտագործվում են հրուշակեղենը համեմելու համար, եթերայուղ են ստանում կեղևից, ծաղիկներից և տերևներից, պեկտինն էլ ստանում են ծառի կեղևից, իսկ մշակման բոլոր թափոնները՝ կեղևը և քամած պտղամիսը, օգտագործում են անասնակերերի մեջ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest