Կարին Տոնոյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
INTERVIEW
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Անկախության տոնական այս օրը Եռաբլուրում տհաճ միջադեպ է գրանցվել․ իշխանական էլիտայի այցին ընդառաջ՝ իրավապահները կրկին անհարգալից են վերաբերվել զոհված տղաների ծնողների նկատմամբ։
Ոստիկաններն ու կարմիրբերետավորները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել տասնյակ մարդկանց։
Մինչդեռ այսօր հենց նրանք պիտի առանձնահատուկ մեծարանքի արժանանան, քանի որ նրանց որդիները հերոսացել են Հայրենիքի ու նրա Անկախության պաշտպանության վեհ նպատակների համար։
«Դրանից ավելի վիրավորական բան չի կարող լինել, այդ ոստիկանները բոլորը պիտի պատժվեն, բայց դրա համար պիտի ժողովրդից հզոր պահանջ լինի, ժողովուրդը միայն կենացի ժամանակ է հիշում մեզ կամ ավելի շուտ մեր զավակներին»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ, 44-օրյա պատերազմում նահատակված Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Հարցին, թե ինչ խորհուրդ ունի Անկախության օրը, Տոնոյանն ասաց․
«Անկախ Հայրենիք ունենալը շատ թանկ բան է, գին ունի, շատ թանկ գին, և մենք պիտի պատրաստ լինենք ամեն գնով հասնելու այդ Անկախությանը. և հասնելո՛ւ ենք»։
Արա Ալոյան




















































